484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Վրացական ԶԼՄ-ները մեկնաբանել են Սահակաշվիլու` կոշիկը ձեռքին կադրերը
14:31
04 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կանացի սանդալ է գտել, բարձրացրել այն ու փորձել գտնել կորած կոշիկի տիրոջը, հինգշաբթի երեկոյան հայտնել է «Իմեդի» հեռուստատեսությունը` այդպիսով հերքելով տարածված տեղեկատվությունն այն մասին, որ անցած կիրակի երկրի ղեկավարի վրա ինչ-որ մեկը կոշիկ է նետել, իսկ համապատասխան լուսանկարը հաստատում է դա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կադրերը, որտեղ Սահակաշվիլին պատկերված է կոշիկըը ձեռքին, արվել են կիրակի Գանմուխուրի գյուղում արված նկարահանումների ժամանակ:

«Իմեդի» հեռուստատեսությունը ցույց է տվել, որ Սահակաշվիլին, բարձրացնելով գտած կոշիկը, սկսել է շրջապատի մարդկանց հարցնել, թե ով է այն կորցրել, և ենթադրելով, որ այն երևի Մոխրոտիկին է պատկանում, կատակել է՝ այդ դեպքում ինքը կգտնի նրան:

Երկրի ղեկավարի վրա կոշիկ նետելու մասին տեղեկատվությունը երեքշաբթի հրապարակել էր տեղական «Ալիա» թերթը: Հետո հայտնվել է Սահակաշվիլու լուսանկարը՝ սանդալը ձեռքին:

«Գանմուխուրի եկած Սահակաշվիլու վրա կոշիկը նետել են այն ժամանակ, երբ ինքը պարահրապարակում հարցազրույց է տվել հեռուստալրագրողներին»,- ասվում էր «Ալիայի» հոդվածում: Թերթը հաստատում էր, որ կոշիկը հասել է նպատակակետին:  

«Ալիայի» տեղեկատվությունը հենց նույն օրը հերքել է նախագահի աշխատակազմը: «Ես ինքս այնտեղ եղել եմ, և ոչ մի նման բան չի պատահել»,- երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտարարել նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ներկայացուցիչը` մեկնաբանելով հոդվածը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: