484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
2009-ի ամառը ռեկորդային հասույթ է բերել Հոլիվուդի կինոստուդիաներին
14:22
04 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009-ի ամառը հոլիվուդյան կինոստուդիաների համար ռեկորդային է դարձել դրամարկղային հավաքի տեսանկյունից, ինչպես գրում է Variety-ը, դրանց հասույթը 5,8 միլիարդ դոլար է կազմել։

Ամենամեծ գումարը, ինչպես և կանխատեսվում էր, բերեց «Հարրի Փոթերը և խառնածին-արքայազնը»՝ գրեթե միլիարդ դոլար, իսկ ավելի հստակ՝ 907,7 միլիոն դոլար, որից 613-ը բաժին է ընկել միջազգային վարձույթին։ Ինչպես արտահայտվեց «Կարո-ֆիլմ» ռուսական ընկերության ներկայացուցիչներից մեկը մոսկովյան պրեմիերիայից առաջ, «անիմաստ է խոսել ճգնաժամի մասին, եթե խոսքը գնում է Հարրի Փոթերի մասին»։

Երկրորդ տեղն է զբաղեցնում «Սառցե ժամանակաշրջան-3. դինոզավրերի դարաշրջան» մուլտֆիլմը։ Միջազգային վարձույթում թրաձև ատամներով սկյուռի արկածներն ընկույզով ավելի պահանջված էին, քան դեռահասների արկածները կախարդական փայտիկով, և հավաքեցին 640 միլիոն դոլար։ Վերջնական թիվը հասույթի հետ միասին ԱՄՆ-ում կազմել է 833,4 միլիոն դոլար։ Ոչ մեծ տարբերությամբ հետևում է «Տրանսֆորմերներ 2։ Ընկածների վրեժը» (829,2 միլիոն դոլար)։

Այսպիսով, այս ամառ, չնայած ճգնաժամին, սահմանվեց ամառ-2007 ռեկորդը, երբ վարձույթում էին հերթական «Կարիբյան ծովի ծովահենները», «Սարդ-մարդը», «Շրեկ» և առաջին «Տրանսֆորմերները»։ Հարկ է առանձին նշել, որ մրցաշարային աղյուսակի առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են ֆիլմեր, որոնց վերնագրում առկա են դասական թվերը վեցերորդ «Հարրի Փոթերը», երրորդ «Սառցե ժամանակաշրջանը», երկրորդ «Տրանսֆորմերները»։

Կարևոր է նաև, որ առաջատարների տասնյակում երկու մուլտֆիլմ կա՝ բացի «Սառցե ժամանակաշրջանից», հինգերորդ տեղում է «Դեպի վեր» մուլտֆիլմը 446 միլիոն դոլար հասույթով։

Ամերիկայում հասույթները գերազանցել են նաև 2007 թվականի արդյունքները, թեև ոչ թե յոթ տոկոսով, ինչպես միջազգային շահույթը, այլ ընդամենը մեկ տոկոսով։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։