478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Լոս Անջելեսի Forest Lawn գերեզմանատանը տեղի է ունենում Ջեքսոնի հուղարկավորության արարողությունը
13:30
04 Սեպտեմբերի 2009

Լոս Անջելեսի Forest Lawn գերեզմանատանը սկսվել է հունիսի 25-ին կյանքի 51-րդ տարում մահացած Մայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գերեզմանատան հատուկ պատրաստված հատվածում շուրջ 200 հյուրերի ներկայությամբ ելույթ է ունենում երգչի հայրը՝ Ջո Ջեքսոնը: Նրանից հետո ելույթ կունենան Մայքլի մյուս հարազատներն ու մտերիմները, այնուհետև կմատուցվի հոգեհանգստի արարողություն: Ավելի ուշ արարողությունը կշարունակվի գերեզմանատան Մեծ դամբարանում, որտեղ էլ կթաղվի փոփ-արքան:

Հուղարկավորության արարողությունը սկսվել է ծրագրված ժամանակից գրեթե երկուսուկես ժամ ուշացումով: Արարողությանը մասնակցում է Ջեքսոնների ընտանիքը, Մայքլի ընկերներն ու մտերիմները: Երգչի հարազատների ձեռքերին ամրացված են մոխրագույն սգո ժապավեններ՝ թագի պատկերով:

Արարողությունը փակ է, նրան մասնակցել կարելի է միայն հրավիրատոմսով: Գերեզմանատան ողջ տարածքը շրջապատել են անվտանգության ծառայության աշխատակիցները, տարածքը վերահսկում են ոստիկանները:

Մայքլի ընտանիքի ցանկությամբ, արարողությունը չի հեռարձակվում հեռուստատեսությամբ: Արգելվում է լրագրողների մուտքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում: