486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բեռլուսկոնին 1 միլիոն եվրո է պահանջել թերթից իր անձնական կյանքին վերաբերող հարցերի համար
15:47
28 Օգոստոսի 2009

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որպես փոխհատուցում մեկ միլիոն եվրո է պահանջել իտալական «Ռեպուբլիկա» (La Repubblica) թերթից իր անձնական կյանքին վերաբերող հարցերի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հրատարակությանը:

«Ռեպուբլիկան» տեղեկացրել է, որ Բեռլուսկոնին իրեն ներկայացված հարցերը համարել է «հռետորական և զրպարտիչ» և փոխհատուցում է պահանջել: Դրան ի պատասխան՝ հրատարակությունը հրապարակել է խմբագրական հոդված, որում ասվում է, որ «ազատ երկրում առաջին անգամ քաղաքական գործիչը հայց է ներկայացնում իրեն ուղղված հարցերի համար»:

«Ռեպուբլիկան» Բեռլուսկոնիին էր դիմել անձնական կյանքի մասին հարցերով իր անվան շուրջ առաջացած սկանդալներից հետո:

Առաջին աղմկահարույց պատմությունը կապված է վարչապետի և երիտասարդ նեապոլիտանուհի Նոեմի Լետիցիայի հարաբերությունների հետ: Մամուլի տեղեկատվության համաձայն, ապրիլի 26-ին՝ Նոեմիի չափահաս դառնալու տոնակատարությանը Բեռլուսկոնիի ներկա լինելը, ում Նաոմին քնքշորեն «պապի» է դիմում, վարչապետի տիկնոջ՝ Վերոնիկա Լարիայի համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ:

Հունիսին Նախարարների խորհրդի իտալացի նախագահի անվան շուրջ նոր աղմուկ բարձրացավ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներոսվ, Բարի (Bari) քաղաքի դատախազության քննիչներն ունեն հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում հաճախ հիշատակվում են տոնակատարությունները, որոնք կազմակերպվել են Հռոմում գտնվող վարչապետի Պալացո Գրացիոլի (Palazzo Grazioli) նստավայրում և Սարդիանիայում գտնվող Չերտոզա վիլլայում՝ բարձր-վճարվող թեթևաբարո կանանց մասնակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: