485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սթիվեն Սփիլբերգն էկրանավորում է Քրայթոնի «Ծովահենային տարածություններ» վերջին վեպը
15:37
27 Օգոստոսի 2009

Կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը հերթական անգամ մտադիր է էկրանավորել ֆանտաստ-գրող Մայքլ Քրայթոնի «Ծովահենային տարածություններ» վեպը (Pirate Latitudes), որը կհրապարակվի հետմահու գրողի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան USA Today թերթին։

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, Սթիլբերգն արդեն հանձնարարել է սցենար պատրաստել ապագա կինոժապավենի համար իր սցենարիստ-ընկերոջ Դևիդ Քոէպին, ով ավելի վաղ սցենարներ է գրել Սփիլբերգի «Յուրայի շրջանի պարկը» և «Կորուսյալ աշխարհ» ֆիլմերի համար, ինչպես նաև Քրայթոնի ստեղծագործությունների հիման վրա։

Հենց Սփիլբերգն էլ կդառնա նոր ֆիլմի պրոդյուսերը, և հնարավոր է, նաև ռեժիսորը։ Մայքլ Քրայթոնի (1942-2008) «Ծովահենային տարածություններ» վերջին վեպը, որը պատմում է Կարիբյան ծովի ծովահենների՝ 17-րդ դարի ամենահայտնի և աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկը՝ Յամայկայի Պոր-Ռոյալ մուտք գործելու և գանձերով լի իսպանական նավի առևանգման հանդուգն ծրագրի մասին, նախատեսվում է լույս ընծայել գրողի մահվան տարելիցի կապակցությամբ, նշում է USA Today-ը։

«Սա ֆիլմ-առաքելություն է, որը մենք դիտարկում ենք կղզու բնակիչների պրիզմայով, որպեսզի հանդիսատեսին հնարավորություն տանք տեսնել, թե ինչպիսին էր կյանքն այդ կղզում այն ժամանակ»,- ասել է Սփիլբերգին պատկանող DreamWorks կինոընկերության գործընկեր, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Սթեյսի Սնայդերը (Stacey Snider)։  

«Այն ամենն, ինչ գրում էր Մայքլը, շատ էր հետաքրքրում Սթիվենին, բայց այժմ արդեն առանց Մայքլի Սթիվենը ցանկանում է նկարահանել իր սեփական ֆիլմը ծովահանների մասին»,- նշեց Սնայդերը։

Այսպիսով, DreamWorks-ը գնում է ամերիկյան մեկ այլ Walt Disney Co. ընկերության հետքերով, որը կրկին էկրան վերադարձրեց կինոյի այս ժանրը՝ նկարահանելով «Կարիբյան ծովի ծովահենները» բարձր եկամուտ ունեցող ֆիլմի երեք մասերը՝ Ջոնի Դեպի գլխավոր դերակատարմամբ։ Ծովահենների սագայի  չորրորդ մասը Walt Disney Co. ընկերությունը կթողարկի 2011 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։