486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Նեֆերտիտի թագուհու վերածվելու համար 20 տարի է հարկավոր, 330 հազար դոլար և 51 վիրահատություն. թերթ
16:14
24 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Կյանքի ավելի քան 20 տարի, շուրջ 200 հազար ֆունտ ստեռլինգ և 51 վիրաբուժական միջամտություն է պահաջվել 49-ամյա բրիտանուհուց աշխարհահռչակ եգիպտական գեղեցկուհու՝ Նեֆերտիտի թագուհու կենդանի կերպարանքն ընդունելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բրիտանական Daily Mail թերթին:

Նայլին Նամիտայի (Nileen Namita) կերպարանափոխման պատմությունը սկսվել է դեռ հեռավոր 1987 թ.-ին:

Մանկության տարիներին, հենց իր՝ բրիտանուհու խոսքերով, նա հաճախ երազներ էր տեսնում, որոնցում իրեն էր ներկայանում Նեֆերտիտին, պատկերներ նրա կյանքից, նրա ծառաների, սենյակների պատկերները, խնջույքների տեսարաններ: Ավելի ուշ, 23 տարեկանում Նայլին Նամիտան եկավ այն եզրակացության, որ բոլոր այս երազներն իրեն ասում էին, որ ինքը ներկայում Նեֆերտիտիի վերամարմնավորումն է: Եվ արդեն մի քանի տարի անց աղջիկը քթի ձևը փոխելու համար առաջին վիրահատություն անելու որոշում կայացրեց:

49-ամյակը բոլորելիս՝ Նայլին Նամիտան արդեն 51 վիրաբուժական միջամտություն էր տարել, որոնց թվում 8 քթի վիրահատություն, այտոսկրերի հատվածում իմպլանտներ դնելու երեք վիրահատություն, «դեմքի մաշկը ձգելու» երեք վիրահատություն, վեց տեղային վիրահատություն դեմքի վրա, շուրթերի երկու վիրահատությունն, աչքերի ձևը փոխելու հինգ վիրահատություն և 20 այլ աննշան վիրահատություններ:

«Ոչ ոք չի հավատում, որ ես արդեն 50 տարեկան եմ և երեք երեխա ունեմ. իմ դեմքն ու մարմինը ընդամենը 25 տարեկանի տեսք ունեն: Հիմա, երբ ես փողոց եմ դուրս գալիս, ինձ վրա ինձանից շատ ավելի երիտասարդ տղաներ են ուշադրություն դարձնում, հաճախ նրանք հազիվ 20-ն անց տղաներ են, և դրա պատճառն իմ երիտասարդ տեսքն է»,- թերթը մեջբերում է Նամիտայի խոսքերը:

Կնոջ կարծիքով «Նեղոսի գեղեցկուհու վերակերտումը իմ մյուս կեսին դրսևորվելու հնարավորություն տալն է»:

Ներկայում ինչպես նշում է թերթը, Նայլին Նամիտան պատրաստվում է նոր վիրահատությունների, գիրք է գրում իր «կերպարանափոխությունների» մասին և պատրաստվում է այցելել Եգիպտոս՝ իր նախակերպարի հայրենիք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: