477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Օլիմպիադա-2012-ի կապակցությամբ Զեմեկիսը «Դեղին սուզանավը» եռաչափ կդարձնի
15:38
20 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռոբերտ Զեմեկիսը, ով հայտնի է  հատուկ էֆեկտների վարպետորեն օգտագործմամբ դեռ այն ժամանակներում, երբ ոչ բոլորն էին կարող դրանք օգտագործել,  պատրաստվում է իրականացնել «Դեղին սուզանավի» եռաչափ ռիմեյքը «Բիթլզի» երաժշտությամբ, հինգշաբթի տեղեկացնում է Variety-ն։

Հոլիվուդյան այս հեղինակավոր պարբերականի տվյալներով, Disney ստուդիային հաջողվել է ստանալ «Բիթլզի» բոլոր Yellow Submarine ալբոմի16 բնօրինակ երգերի օգտագործման իրավունքը, սակայն գործարքի մանրամասները չեն հրապարակվում։ Եռաչափ «Դեղին սուզանավի» պրեմիերան պետք է, ամենայն հավանականությամբ, տեղի ունենա 2012 թվականի հուլիսին՝ Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերի բացումից առաջ։ 

Նախնական տարբերակը կանադացի անիմատոր Ջորջ Դանինգի կատարմամբ լույս է տեսել նույն Լոնդոնում 1968 թվականին և մեծ ճանաչում է վայելել «Բիթլզ»-ի երկրպագուների շրջանում։ Ֆիլմում հնչել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են All Together Now, All You Need is Love, Lucy in the Sky with Diamonds, Sgt. Peppers Lonely Hearts Club Band, թեև Ջոնի, Փոլի, Ջորջի և Ռինգոյի դերերը կրկնօրինակել են դերասանները, այլ ոչ թե իրենք երաժիշտները։

Ռոբերտ Զեմեկիսը հայտնի է «Հետ դեպի ապագա» (Back to the Future, 1985, 1989, 1990) և «Ֆորեսթ Գամփ» (Forrest Gump, 1994) ֆիլմերով։ Նրա առաջին փորձը մուլտիպլիկացիայում եղել է «Բևեռային էքսպրեսը» (The Polar Express, 2004)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։