481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական առաջին ԱԷԿ-ի կառուցման մրցույթը կարող է չեղյալ համարվել. թերթ
14:05
18 Օգոստոսի 2009

Թուրքիայի կառավարությունը կարող է չեղյալ համարել երկրում առաջին ԱԷԿ-ի կառուցման մրցույթն ու հայտարարել է նորը, որը խոշոր նախագծի իրականացման գործում կնախատեսի պետական և մասնավոր հատվածի մասնակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Վաթան» թերթին:

Թուրքիայի առաջին ԱԷԿ-ը ծրագրվում է կառուցել Միջերկրական ծովի ափին՝ Մերսին գավառում գտնվող Ակկույա բնակավայրում:

Թուրքական իշխանությունների կողմից իրականացվող՝ կայանի կառուցման մրցույթում մասնակցում է կոնսորցիում, որի կազմում են ռուսական «Ատոմստրոյէքսպորտը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ն և Park Teknik (Թուրքիա) ընկերությունը:

Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությունը մայիսին հավանության է արժանացրել կոնսորցիումի մրցութային առաջարկությունը, որն իր մեջ ներառում է ռուսական «ԱԷԿ-2006» նախագծով 1200 ՄՎտ հզորությամբ չորս էներգաբլոկերի կառուցումը, որոնք համապատասխանում են բոլոր «տեխնոլոգիական չափանիշներին»:

Մրցույթի պայմանների համաձայն՝ մատակարարն ապահովում է ԱԷԿ-ի ֆինանսավորումը, շինարարությունն ու շահագործումը, իսկ Թուրքիան՝ արտոնագրումն ու 15 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի գնման երաշխիքները:

«Կառավարությունը սկսել է ԱԷԿ-ի կառուցման մրցույթը դադարեցնելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները, որը քննադատության է ենթարկվում էլեկտրաէներգիայի դիմաց գանձվող չափազանց բարձր գնի համար, որն առաջարկում է մրցույթի միակ մասնակիցը՝ «Ատոմստրոյէքսպորտ» ռուս-թուրքական կոնսորցիումը, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ն և Park Teknik-ը, - գրում է հրատարակությունը: Թերթը հիշեցնում է, որ էլեկտրաէներգիայի վաճառքով զբաղվող «ԹԵԹԱՇ»(TETAS) թուրքական պետական ընկերությունը հունվարին կոնսորցիումի առաջարկությունը չափից ավելի բարձր է համարել»:

«Ատոմստրոյէքսպորտը» սկզբից առաջարկում էր արտադրվող էլեկտրաէներգիայի 1 կՎտ-ի դիմաց 0,21 դոլարի սակագին սահմանել, սակայն այնուհետև 1 կՎտ-ի դիմաց 0,1533 դոլար է պահանջել:

«Վաթանի» պնդմամբ՝ «համաձայն ծրագրի, որն այժմ սկսում է գերակայել, նախատեսվում է դադարեցնել մրցույթն ու սկսել ԱԷԿ-ի նոր մոդելի կառուցման իրավական ենթակառուցվածքի պատրաստումը, որը հիմնված է պետական և մասնավոր հատվածի գործընկերության վրա»: «Այսպիսով, կառավարությունը ԱԷԿ-ի շինարարության գործում մասնավոր հատվածի ներդրումների փոխարեն նախընտրել է պետության և մասնավոր հատվածների ատոմային գործընկերության մոդելը», - նշում է պարբերականը:

«Կառավարությունը մրցույթի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի, ընդ որում ոչ միայն չեղյալ կհամարի մրցույթը, այլև փոփոխություններ կմտցնի Թուրքիայի կողմից ԱԷԿ-ի կառուցման ավանտյուրայի ճանապարհային քարտեզի մեջ», - գրում է Վաթանը:

Այժմ գործող օրենսդրության համաձայն՝ մասնավոր հատվածը պետք է կառուցեր թուրքական առաջին ԱԷԿ-ը: Նախագծում պետական հատվածի մասնակցությունը դրա մեջ փոփոխությունների կատարում է պահանջում:

Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռևս չեն մեկնաբանել թերթի հրապարակումը: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը նախորդ շաբաթ տեղեկացրել էր լրագրողներին, որ ատոմային մրցույթի վերաբերյալ որոշումը կընդունվի ամսվա ընթացքում: Նա նաև նշել է, որ էլեկտրաէներգիայի գների իջեցման դեպքում ԱԷԿ-ի կառուցման նախագծում պետական մասնակցության մասնաբաժինը կարող է կազմել 15,20 կամ 25 տոկոս՝ հաշվի առնելով պետական վարկերի տրամադրման հնարավորությունը:

Թուրքական առաջին ԱԷԿ-ի կառուցման մրցույթի անցկացման հարցը քննարկվել է օգոստոսի 6-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև բանակցությունների արդյունքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործընկերությունը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության և միջուկային վթարների մասին օպերատիվ իրազեկման, ինչպես նաև միջուկային տեղակայումների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: