480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռապա Նուի կղզու բնակիչները բացել են օդանավակայանը զբոսաշրջությունը սահմանափակելու խոստումից հետո
13:56
18 Օգոստոսի 2009

Չիլիական իշխանությունները համաձայնել են դիտարկել Զատկի կղզու (Ռապա Նուի) բնակիչների բողոքները, որոնք ուղղված են խաղաղօվկիանոսյան այդ տարածք զբոսաշրջիկների և միգրանտների ներհոսքի դադարեցնելու նպատակով օդանավակայանն արգելափակելու դեմ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռեյթեր գործակալությանը։

Հանգստյան օրերին մի քանի տասնյակ կղզայիններից բաղկացած խումբը տեղակայվել է «Մաթավերի» օդանավակայանի թռիչքուղում՝ բողոքելով անվերահսկելի զբոսաշրջության և միգրացիայի դեմ, ինչը վնասում է շրջակա միջավայրն ու կղզում տեղադրված հսկա արձանները, որոնք 1995 թվականին դարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Գործակալության տվյալներով, կղզու պոլինեզիական ծագման տեղաբնիկները կազմում են 2,5 հազար մարդ, ինչը երկու անգամ քիչ է կղզին որպես բնակության մշտական վայր կամ աշխատավայր ընտրած զբոսաշրջիկների և մարդկանց թվի դիմաց։

«Մենք ցանկանում ենք վերահոսկողության մշտական համակարգ սահմանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր գտնվում են կղզում, կարևոր չէ՝ զբոսաշրջիկներ են նրանք, թե ոչ»,- հայտարարել է բողոքարկողների ներկայացուցիչ Ռաֆայել Տուկին (Rafael Tuki)։

Տեղաբնակների ակցիան հանգեցրել է նրան, որ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կուտակվել է մոտ 600 մարդ, այդ թվում՝ նաև եվրոպացիներ, ովքեր, չնայած ավելի վաղ ձեռք բերած տոմսերի, չեն կարողացել մեկնել կղզի, որը գտնվում է  Չիլիի ափից 3,5 հազար կիլոմետր հեռավորության  վրա։ Չիլիի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Պատրիսիո Ռոսենդեն (Patricio Rosende) երկուշաբթի ասել է, որ կառավարությանը հաջողվել է պայմանավորվածության հասնել բողոքարկողների հետ։

«Նույն հարցը շահագրգռում է նաև մեզ։ Զատկի կղզին մեր գանձերից մեկն է և հատուկ վերաբերմունք է պահանջում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ կղզին այցելի մարդկանց անսահմանափակ քանակություն»,- ասել է նա։

Պատրիսիո Ռոսենդոն նշել է նաև, որ կառավարության ներկայացուցիչները մոտ ժամանակներում նախատեսում են հանդիպել բողոքի ակցիայի կազմակերպիչներին՝ նրանց պահանջները քննարկելու նպատակով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»: