481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ սենատորները կոչ են անում ազատ չարձակել 1988թ.-ին Boeing 747 ինքնաթիռի պայթյունի կազմակերպչին
13:36
18 Օգոստոսի 2009

ԱՄՆ մի խումբ սենատորներ նամակ են հղել Շոտլանդիայի կառավարությանը, որում դեմ են արտահայտվել 1988թ.-ին ինքնաթիռի պայթյունի կազմակերպիչ, լիբիացի Ամդել Բասիթ ալ-Մեհրահիի հնարավոր ազատ արձակմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Sky News բրիտանական հեռուստաալիքին:

Աբդել Բասիթ ալ-Մեհրահին ցմահ բանտարկության է դատարպարտվել Գլազգոյի Գրինոկ բանտում, երբ 2001 թ.-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել 1988թ.-ին Boeing 747 ինքնաթիռում պայթյուն կազմակերպելու մեջ, ինչի հետևանքով զոհվել էր ինքնաթիռի 259 ուղևոր և 11 մարդ երկրի վրա:

Հեռուստաալիքին փոխանցված նամակը ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի յոթ օրենսդիր, այդ թվում նաև ամերիկացի ամենածեր սենատոր Էդվարդ Քենեդին և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերին:

«Մենք գիտենք, որ Շոտլանդիայի կառավարությունը կիսում է մեր, ինչպես նաև ողջ աշխարհի կարծիքն այն մասին, որ անհրաժեշտ է պահպանել արդարադատությունն ու դիմակայել ահաբեկչությանը: Այդ պատճառով մենք կոչ ենք անում ձեզ՝ ապահովել Ամդել Բասիթ ալ-Մեհրահիի կացությունը շոտլանդական բանտում մինչև ժամկետի ավարտը», - ասվում է նամակում:

Նախորդ շաբաթ Բրիտանիայի ԶԼՄ-ները, հղում անելով Շոտլանդիայի կառավարության աղբյուրներին, տեղեկացրել էին, որ ալ-Մեհրահին կարող է ազատ արձակվել՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, քանի որ 57-ամյա լիբիացին տառապում է շագանակագեղձի քաղցկեղով:

Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, ահաբեկչի ազատ արձակման մասին որոշումը մոտակա տասն օրվա ընթացքում պետք է ընդունի Շոտլանդիայի արդարադատության նախարար Քեննի Մաքասքիլը:

Մայիսին Լիբիայի իշխանությունները դիմել էին Շոտլանդիային ալ-Մեհրահիին իրենց փոխանցելու խնդրանքով, որպեսզի նա պատժամիջոցի մնացած մասն անցկացնի հայրենիքի տարածքում: Շոտլանդիայի կառավարության ներկայացուցիչն այդ ժամանակ հայտարարել էր, որ Լիբիայի հայցը կքննվի 90 օրվա ընթացքում: Սակայն այդ ժամկետը լրացել է օգոստոսի 3-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար: