484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման խնդրում է Կոնգրեսին հավանություն տալ ԱՄՆ բանակի թվաքանակի մեծացմանը
13:29
14 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրում է Կոնգրեսին հավանություն տալ ԱՄՆ զինված ուժերի թվաքանակը 22 հազար մարդով ավելացնելու իր որոշմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ 

«ԱՄՆ վարչակազմն առաջարկում է ժամանակավորապես ավելացնել բանակի թվաքանակը 22 հազարով, այդ թվում, 2010 ֆինանսական տարում՝ 15 հազար զինծառայողով։ Զորքերի թվի մեծացումը թույլ կտա նվազեցնել զինծառայողների ծանրաբեռնվածությունը և ավելացնել այն ժամանակը, որը զինվորներն անցկացնում են տանը, ռազմական գործողությունների շրջաններում գործուղումների ընթացքում»,- ասվում է հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հղած՝ Օբամայի նամակում։ Նամակի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Օբամայի մտահղացմամբ բանակի ավելացումը մինչև 562 400 զինծառայող 2010 թվականին թույլ կտա նաև Պենտագոնի ձեռքի տակ ունենալ գործելու պատրաստ մեծ թվով ստորաբաժանումներ։

«Ես խնդրում եմ Կոնգրեսին հաստատել Պաշտպանության նախարարության բյուջում 2010 թվականի փոփոխությունները։ Բանակի թվաքանակի մեծացման ֆինանսավորումը կպահանջի մոտ մեկ միլիարդ դոլար և կիրականացվի Պենտագոնի բյուջեի ներսում միջոցների վերաբաշխման հաշվին քիչ արդյունավետ և ցածր գերակայության ծրագրերի ֆինանսավորման դադարեցումից հետո»,- ասվում է նամակում։

Հուլիսի վերջին զինված ուժերի թվաքանակի ավելացման մասին խոսել է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը։ Բանակի ուժեղացման անհրաժեշտությունը, նրա խոսքերով, կապված է Աֆղանստանում պատերազմի և Իրաքում ամերիկյան առաքելության իրականացման հետ։ Գեյթսը հայտարարել էր, որ ներկայում ամերիկյան բանակը մի ժամանակաշրջան է ապրում, երբ զորամասերի՝ անհրաժեշտ չափերով ծավալումն ապահովելու ընդունակությունը վտանգի տակ է գտնվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին: