478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունն ազատ է արձակել Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն կողոպուտի մեջ մեղադրվող տղամարդուն
10:27
13 Օգոստոսի 2009

Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել 50-ամյա տղամարդուն, ով մեղադրվում էր ոսկյա զարդերի խանութից 40 միլիոն ֆունտ ստեռլինգի (66 միլիոն դոլար) կողոպուտ կատարելու մեջ, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:

Տղամարդը երկուշաբթի ձերբակալվել է Լոնդոնի արևմուտքում գտնվող Իլֆոնդ շրջանում և ավելի ուշ գրավի դիմաց ազատ է արձակվել: Երեքշաբթի ոստիկանությունը հրապարակել է երկու տղամարդու լուսանկար, ովքեր փնտրվում են կողոպուտ կատարելու մեղադրանքով, իսկ այս կողոպուտը մի շարք ԶԼՄ-ներ անվանել են «ամենախոշորը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Լավ հագնված երկու տղամարդ նախորդ հինգշաբթի՝ օգոստոի 6-ին, մտել են Լոնդոնի հեղինակավոր Մոյֆեյեր շրջանում գտնվող Graff Jewellers ոսկյա զարդերի խանութը՝ ատրճանակներով սպառնալով աշխատակիցներին, վերցրել են թանկարժեք զարդերն ու պատանդ վերցրել մի կնոջ:

Ոստիկանության տվյալներով, հանցագործները խանութից տարել են 43 ոսկյա զարդ, որոնց թվում են մատանիներ, ապարանջաններ, վզնոցներ ու ժամացույցներ: Պատանդի հետ շենքից դուրս գալիս՝ կողոպտիչներից մեկը կրակել է, որից հետո նրանք բաց են թողել կնոջն ու թաքնվել, ըստ դեդեկտիվի, երկնագույն BMW-ով: Կրակոցից ոչ ոք չի տուժել:

Այդ մեքենայով մի քանի փողոց անցնելուց հետո, հանցագործները ևս մեկ կրակոց են արձակել գետնին, իսկ հետո նստել արծաթագույն Mercedes-ը, որը լքել են որոշ ժամանակ անց ու նստել անհայտ մակնիշի մեկ այլ մեքնեա:

2003թ. կողոպտիչների միջազգային խմբավորումը նույնպես «այցելել» էր այս խանութ՝ այնտեղից տանելով 23 միլիոն ֆունտ ստեռլինգի ոսկյա իրեր: Ավելի ուշ խմբավորման երկու անդամները՝ հաստատված Եվրոպայի արևմուտքում, դատապարտվել էին 20 տարի ազատազրկման հանցագործությանը մասնակցելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել: