484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետները բելգիական հացահատիկային գարեջուրը ճանաչել են լավագույնը աշխարհում
17:52
06 Օգոստոսի 2009

Հացահատիկից եփած աշխարհի լավագույն գարեջուրը ('Best wheat beer') ճանաչվել է բելգիական «Բլանշ դը Նամյուր» ("Blanche de Namur")  գարեջուրը, որն արտադրվում է ֆրանկալեզու Վալոնում՝  du Bocq, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները։

Նման բարձր գնահատական նամյուրային գարեջրին տվեցին բրիտանական "Beers of the World" («Աշխարհի գարեջուրը») մասնագիտական ամսագրի կողմից ձևավորված միջազգային ժյուրիի անդամները։

Ինչպես արդեն հաղորդվել է, ավելի վաղ նրանք լավագույնն են ճանաչել բելգիական գարեջրի այլ «սեզոնային» տեսակ՝ Saison («Սեզոն») չֆիլտրված խմիչքը, որը եփում են Սուրբ Ֆեյենի աբբայությունում, նույնպես Վալոնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Beers of the World» ամսագիրն ամեն տարի նշում է եվրոպական, հյուսիսամերիկյան և ավստրալական գարեջրի լավագույն տեսակները։

Նախորդ տարի առաջին տեղը բարձր ֆերմենտացիայի կարգում տրվեց բելգիական ևս մի տեսակի՝ Tripel Karmeliet («Եռակի կարմելիտական»), որն արտադրվում է նիդեռլանդալեզու Ֆլանդրիայում։

Բելգիացիները վերաբերում են գարեջրին ինչպես ֆրանսիացիները՝ գինուն։ Միայն պիտակային գարեջրի տեսակները Բելգիայում մոտ 500-ն են։ Ուշագրավ է այն փաստը, որ եթե սուպերմարկետի գարեջրի բաժնում ցուցադրված է 20-ից քիչ գարեջրի տեսակ, ապա գնորդն իրավունք ունի բողոքելու սպառողների իրավունքների պաշտպանության միություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։