478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի և Մեքսիկայի ֆուտբոլիստները Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի Ոսկե գավաթի համար կպայքարեն
15:18
24 Հուլիսի 2009

ԱՄՆ-ի և Մեքսիկայի հավաքականները կպայքարեն Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի Ոսկե գավաթի համար:

Հինգշաբթի կայացած կիսաեզրափակչի հանդիպումներում ամերիկացիները 2:0 հաշվով հաղթանակ են տարել Հոնդուրասի նկատմամբ, իսկ մեքսիկացիները միայն տասնմեկմետրանոցների հաշվին պարտության են մատնել Կոստա Ռիկայի հավաքականին:

ԱՄՆ-ի հավաքականը երկու գոլ է խփել Հոնդուրասյի հավաքականի դարպասին յուրաքանչյուր խաղակեսի վերջին՝ 45-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Կլարենս Գուձոնը, իսկ խաղի 90-րդ րոպեին վերջակետ է դրել Քենի Քուփերը:

Մեքսիկայի հավաքականը հաղթանակ է տարել Կոստա Ռիկայի հավաքականի նկատմամբ ավելի դրամատիկ պայքարում: Մեքսիկացիները խաղի հաշիվը բացել են 88-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Գիլյերմո Ֆրանկոն: Կոստա Ռիկայի հավաքականին հաջողվել է գոլ խփել Ֆրոյլան Լեդեսմանի դիպուկ հարվածից հետո, երբ ընթանում էին ավելացված ժամանակի վերջին րոպեները: Տասնմեկմետրանոցների շարքում մեքսիկացիները հաղթել են 5:3 հաշվով, իսկ խաղի հերոսն է դարձել Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան, ով տասնմեկմետրանոցների ժամանակ թույլ չի տվել Լեդեսմանին գոլ խփել:

Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի Ոսկե գավաթի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա կիրակի Նյու-Ջերսի նահանգում գտնվող Իստ-Ռուտերֆորդի Giants Stadium մարզադաշտում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։