487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի նոր գագաթնաժողովը կանցկացվի 2010 թվականին
13:40
24 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի անդամ-երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների նոր հանդիպումը կանցկացվի Համաշխարհային կազմակերպության նյույորքյան շտաբ-բնակարանում 2010 թվականին։ Այս մասին ասվում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևում, որը տարածվել է հինգշաբթի երեկոյան։

Ավանդաբար նման հանդիպումները նախագահների, միապետների, վարչապետների մասնակցությամբ անցկացվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, թեև ամեն տարի ևս այն համաքաղաքական բանավեճի մասնակցելու է հավաքում զգալի թվով առաջին դեմքերի։ Վերջին անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովն անցկացվել է 2005 թվականին, իսկ Հազարամյակի գագաթնաժողովին 2000 թվականին ընդունվել է մարդկության զարգացման նպատակները սահմանող Հազարամյակի հռչակագիրը։

Բանաձևում ասվում է, որ Գլխավոր Ասամբլեան, հղում անելով այս երկու գագաթնոժողովների որոշումներին, «որոշում է 2010 թվականին Գլխավոր ասամբլեայից առաջ գումարել Ասամբլեայի՝ բարձր մակարդակով լիագումար նիստ պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ սահմանվելիք ժամկետներում և կոչ է անում բոլոր անդամ-երկրներին՝ ապահովել իրենց ներկայացուցչությունն այդ մակարդակում»։

Ավանդաբար Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը բացվում է սեպտեմբերի սկզբին կամ կեսին, իսկ մի քանի օր անց սկսվում է Համաքաղաքական բանավեճը պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։

ՄԱԿ-ի 2010 թվականի գագաթնաժողովի թեմատիկան, մեխանիզմները, ձևաչափը և կազմակերպչական հարցերը, ընդունված բանաձևին համապատասխան, կսահմանվեն խորհրդակցությունների ընթացքում մինչև 2009 թվականի վերջ։ Այդ կապակցությամբ Գլխավոր ասամբլեան խնդրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ զեկույց ներկայացնել 64-րդ նստաշրջանի սկզբում, որը մեկնարկում է 2009 թվականի սեպտեմբերի 15-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։