486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանցիներն ու ամերիկացիներն ավելի շատ պետք է շփվեն երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար. պետդեպարտամենտ
13:26
24 Հուլիսի 2009

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավմանը կնպաստի լայն միջհասարակական երկխոսությունը, այլ ոչ միայն միջկառավարական շփումները, կարծում է ԱՄՆ պետքարտուղարի  քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսը։

«Կարևոր է, որ կապերը լինեն ոչ միայն կառավարական, կարևոր են հասարակական կապերը, շփումները մարդկանց միջև... Եվ դրանք կան՝ ինչպես երբևէ ավելի վաղ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին այսօր միավորում են կապերը բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության բնագավառներում», ասել է Բերնսը, ով ավելի վաղ աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան։

«Նախորդ տարի շուրջ 175 հազար ռուսաստանցիներ այցելել են ԱՄՆ՝ ներառյալ 32 հազար ուսանողները։ 1993 թվականից մոտ 70 հազար ռուսաստանցի մասնագետներ մասնակցել են գիտական ակադեմիական ծրագրերի ամերիկյան ինստիտուտներում»,- օրինակ բերեց Բերնսը։

Նրա խոսքերով՝ երկրների միջև վստահության վերականգնման համար շատ կարևոր է, որ ռուսներն ու ամերիկացիները շփվեն՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն՝ փոխադարձ ուղևորություններ, ինտերնետ, ԶԼՄ։

«Ռուսաստանը երկրների այն տասնյակում է, որտեղ ինտերնետն ավելի հասանելի է բնակչությանը։ Ռուսաստանցիների մեկ երրորդը մուտք ունի դեպի գլոբալ ցանց, ավելի քան 3 միլիոն ռուսներ բլոգեր են վարում»,- ասաց Բերնսը՝ նշելով, որ ռուսական հասարակության նման ինտերնետ ակտիվությւոնը կօգնի մերձենալ երկու երկրներին։

Փոխնախարարը նշեց, որ ԱՄՆ իշխանությունները փորձում են ավելի շատ ուշադրություն դարձնել ինտերնետ լսարանի հետ աշխատանքին։ «Մեր պաշտոնյաները բլոգեր են վարում, ալիքներ են բացում ինտերնետ-ծառայություններում, օգտվում են ինտերնետից»,- նշեց նա։

Բերնսը նշեց, որ իր կողմից կառավարությունը պատրաստ է նպաստել նրան, որպեսզի ռուսաստանցիներն ավելի լավ ճանաչեն ԱՄՆ-ն, կարողանան տեսնել «իսկական Ամերիկան»։ - «Որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է աշխատում բիզնեսը, գան և տեսնեն Միջին Արևմուտքը, արևմտյան ափը»,- ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: