480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման հայտարարել է, որ երբեք չի կրի նեղ ջինսեր
14:17
22 Հուլիսի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորհուրդ է տվել ամերիկացիներին հույս չունենալ, որ ինքը երբևէ կկրի նորաձև, նեղ ջինսե տաբատ:

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման խոստովանել է, որ նախորդ շաբաթ հայտնվել է մարդկանց առջև ոչ պատշաճ տեսքով: Բոլոր աստղերի Գլխավոր բեյսբոլային լիգայի (MLB)  հանդիպման ժամանակ, որտեղ ըստ ավանդույթի, առաջին նետումը կատարում է նախագահը, Օբաման հագել էր լայն ջինսե տաբատ, որը ԶԼՄ-ներն անմիջապես որակել էին որպես «մայրիկի ջինս»:

«Դե, այո, ես մի քիչ հնաոճ տեսք ունեի... Սակայն ես այժմ չեմ կարող խանութներում  շրջել, իսկ դրանք այնքան հարմար են», - շփոթված խոստովանել է Օբաման:

Այնուհետև նախագահը միանգամից անցել է հարձակման: «Նրանց, ովքեր ցանկանում են, որպեսզի նախագահը լավ տեսք ունենա նեղ ջինսով, պետք է ասեմ՝ ներեցեք, բայց ես այդ տղան չեմ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նախագահի ջինսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինտերնետից օգտվողների շրջանում: Բեյսբոլի հանդիպմանը Օբամայի հայտնվելուց հետո մարդիկ սկսել են որոնող համակարգերում փնտրել՝ «ի՞նչ ջինս է կրել Օբաման», «մայրիկի ջինս» և «Օբաման մայրիկի ջինսով»: Հաշվի առնելով նորաձևության քմահաճույքները՝ չի կարելի բացառել, որ շուտով «մայրիկի ջինսը» ԱՄՆ-ում նորաձև կդառնա:

Օբաման առաջին անգամը չէ, որ մեկնաբանում է տաբատի ձևերը: Նախընտրական արշավի ընթացքում տված հարցազրույցներից մեկի ժամանակ դեռ այն ժամանակ սենատոր Բարաք Օբաման հայտարարել էր, որ իրեն դուր չի գալիս որոշ աֆրոամերիկացիների մոտ տարածված ձևը՝ կրել լայն, կիսաիջած տաբատ, սակայն, միաժամանակ, նա չի աջակցի ԱՄՆ-ում կիսաիջած տաբատներն արգելելու մասին օրենքին: «Տղաները պետք է վեր բարձրացնեն տաբատները: Դուք քայլում եք ձեր մայրիկի, ձեր տատիկի կողքով, իսկ ձեր ներքնազգեստը երևում է», - հայտարարել էր Օբաման:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։