486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացիները ճգնաժամի պայմաններում սկսել են ավելի շատ հաճախել կինոթատրոն
18:00
20 Հուլիսի 2009

Դրամարկղերի մոտ կուտակումներն ու հանդիսատեսի թիվը բրիտանական կինոթատրոններում վերջին յոթ տարում հասել  է աննախադեպ ցուցանիշի, ասված է երկուշաբթի Կինոթատրոններում գովազդի ասոցիացիայի հրապարակած հաշվետվության մեջ:

2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով Միացյալ թագավորություններում գրեթե 83,5 միլիոն տոմս է վաճառվել: Ընդ որում անգերազանցելի է մնացել 2002 թվականի առաջին վեց ամսվա ռեկորդային ցուցանիշը, երբ 87,7 միլիոն տոմս էր վաճառվել:

Հատկապես հաճախելիության բարձր ցուցանիշ է նկատվել այս տարվա հունիսին, երբ մեծ էկրանի վրա ֆիլմ է դիտել 12,5 միլիոն մարդ է՝ 5,6 տոկոսով ավելի, քան 2008թ. հունիսին:

Փորձագետներն աճը բացատրում են նրանով, որ տնտեսական ճգնաժամի ֆոնի ներքո ավելի շատ մարդիկ են գնային և ժամանակային առումով հասանելի զվարճանքներ ընտրում:

Մեծ Բրիտանիայում առաջին կիսամյակում ամենամեծ թվով հանդիսատես է հավաքել մարտին «Օսկար»-ի արժանացած «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմը, որը 31,7 միլիոն ֆունտ ստեռլինգ է հավաքել:

Սրան է հետևում գիտաֆանտաստիկ «Հրեշներն ընդդեմ եկվորների» ֆիլմը՝ 21,2 միլիոն ֆունտով և վերջինին փոքր-ինչ զիջող «Աստեղային ուղի» ֆիլմը՝ 21,1 միլիոն ֆունտով:

Վարձու տվողներն ու քննադատներն ակնկալում են, որ այս թվերն, ամենայն հավանականությամբն կգերազանցի «Հարրի Փոթերն ու արքայազն-խառնածինը», որը էկրան է բաձրացել հուլիսի կեսին և միայն վարձու տալու առաջին իսկ օրը հավաքել 4,7 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Կինոթատրոններում գովազդի ասոցիացիան ակնկալում է, որ երկրորդ կիսամյակը պակաս արգասաբեր չի լինի՝ չնայած որ երկյուղ կա, թե խոզագրիպի համաճարակը կարող է բացասաբար ազդել մարդկանց հաճախելիության վրա:

«Հարրի Փոթերին զուգահեռ, առաջիկա ամիսներին հանդիսատեսին կներկայացվի նաև «Աղջամուղջ»-«Նորալուսին» ֆիլմը, Ջեյմս Քեմերոնը էկրան է վերադառնում «Ավատար» 3D ձևաչափով գիտաֆանտաստիկ ֆիլմով, ինչպես նաև հանդիսատեսին կներակայցվի «2012» էպիկական ֆիլմ-աղետը»,- հիշեցրեց Ասոցիացիայի մամուլի քարտուղար Աննա Կրեմինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: