486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Վիրահատել են Հռոմի պապի աջ դաստակը
19:52
17 Հուլիսի 2009

Իտալիայի հյուսիսում գտնվող Աոստա քաղաքի «Ումբերտո Պարինի» (Umberto Parini) հիվանդանոցի բժիշկները վիրահատել են Բենեդիկտոս 16-րդ Հռոմի Պապի աջ ձեռքը, որը նա վնասել էր ընկնելիս, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները ՝ հղում անելով կլինիկայի աղբյուրին:   

Վիրահատությունն անցկացրել են հիվանդանոցի օրթոպեդիկ բաժնի ղեկավար Մանուել Մանչինին և վերակենդանացման բաժնի ղեկավար Էնրիկո Վիզետին: Վիրահատությունը անցել է տեղային անզգայացմամբ, և, կլինիկայի տեղեկատվությամբ, «Պապն իրեն լավ ու հանգիստ է զգում»: Նախնական գնահատականներով, նրան հիվանդանոցից դուրս կգրեն արդեն երեկոյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:  

Ալիպիական Լե-Կոմբ գյուղում հանգստացող Հռոմի Պապն ուրբաթ ժամանել է «Ումբերտո Պարիմի» հիվանդանոց դաստակի փոքր կոտրվածքով: Սուրբ առաջնորդարանի տպագիր ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լամբարդին Հռոմում լրագրողներին հայտնել է, որ Պապի վիճակը, ով ապրիլին 82 տարեկան է դարձել, մտահոգության տեղիք չի տասլի:

Վատիկանի աղբյուրների տեղեկատվությամբ, անցյալ գիշեր Պապը սայթաքել է ու ընկել սեփական ննջասենյակում: Ընդ որում խոսքը տկարության կամ գիտակցության ժամանակավոր կորստի մասին չէ: Չնայած, որ նրան անհապաղ զննել է անձնական սրտաբանն ու վնասվածքաբանը:  

Լոմբարդիի խոսքերով, Բենեդիկտոս 16-րդն իրեն շատ լավ է զգում, ինչ մասին է վկայում այն փաստը, որ ուրբաթ առավոտյան նա սովորականի պես պատարագ է մատուցել Լե-Կոմբում, իսկ հետո նախաճաշել: Միայն դրանից հետո նա մեքենայով մեկնել է Աոստայի հիվանդանոց, ուր նա հասել է 9:45-ին:  

Հիվանդանոցում նա ինքնուրույն եկել է ընդունարան, որտեղ անհապաղ ռենտգեն զննում է արվել և այլ անալիզներ վերցվել: 

Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկություններով «Ումբերտո Պարինի» հիվանդանոցում արված հետազոտությունները ոչ մի հատուկ խնդիր չեն հայտնաբերել: Չի բացառվում, որ արդեն երեկոյան նա կվերադառնա Լե-Կոմբ, որտեղ պետք է հանգստանա մինչև հուլիսի 29-ը:  

«Ոչ մի սարսափելի բան չի եղել: Կարծում եմ, որ Պապը կշարունակի իր հանգիստը»,- Լոմբարդին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: