480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Սոմալիում անհայտ անձինք երկու ֆրանսիացի լրագրողի են առևանգել. գործակալություն
13:08
14 Հուլիսի 2009

Մի խումբ զինված մարդիկ երեքշաբթի հարձակվել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող հյուրանոցի վրա՝ առևանգելով երկու ֆրանսիացի լրագրողների, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով հյուրանոցի կառավարչի հայտարարությանը:

«Մի քանի գրոհայիններ ներխուժել են «Sahafi Hotel» հյուրանոցը, զենքով սպառնացել պահակներին և մտել հյուրանոցի համարը, որտեղից առևանգել են Ֆրանսիայի երկու քաղաքացու», - հաղորդել է հյուրանոցի կառավարիչը: Նա ավելացրել է, որ առևանգված ֆրանսիացիները լրագրողներ էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Առևանգողների պահանջների մասին տեղեկատվություն դեռ չի ստացվել: Սոմալին առավելի վտանգավոր երկրներից է օտարերկրյա անձանց համար: Երկրի տարբեր շրջաններում բազմաթիվ անգամ առևանգել են օտարերկրյա լրագրողների և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների, նշում է գործակալությունը:

Սոմալին դադարել է գոյություն ունենալ որպես միասնական պետություն 1991թ.-ին՝ Սիադ Բարեի դիկտատուրական ռեժիմի փլուզումից հետո: Այժմ միջազգային հանրությունը երկրում միակ օրինական իշխանություն է համարում դաշնային կառավարությանը, սակայն վերջինը վերահսկում է միայն մայրաքաղաք Մոգադիշոն և երկրի կենտրոնական հատվածի տարածքը:

Սոմալիի մնացած մասերը գտնվում են չճանաչված պետական գոյացությունների վերահսկողության տակ և ինքնավար տարածքներ են, որոնց ղեկավարությունն ունի տարբեր, հաճախ հակադիր հայացքներ Մոգադիշոյի ղեկավարության ներքո միանալու հարցի կապակցությամբ: Այսպես, Սոմալիի հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում իշխում են տեղական կլաններն ու արմատական մահմեդական շարժումները, որոնք կապված են «Ալ-Քաիդայի» հետ, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1991 թ.-ի մայիսից գոյություն ունի չճանաչված Սոմալիլենդ Հանրապետությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա