483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վաճառքի է հանվել Մայքլ Ջեքսոնի լեռնային ագարակը Կոլորադոյում
17:22
13 Հուլիսի 2009

Մայքլ Ջեքսոնի լեռնային ագարակը Սնոումաս քաղաքում, որտեղ 2004թ.-ին քիչ էր մնացել՝ գողի տեղ դնելով ձերբակալեին նրան, վաճառքի է դրված 27,5 մլն դոլարով, հայտնում է Move ինտերնետ-ռեսուրսը, որը ԱՄն անշարժ գույքի գործակալների ազգային ասոցիացիայի օբյեկտների օն-լայն բազան է:  

«Ագարակը կառուցվել է 2000թ.-ին և զբաղեցնում է 22,6 հա հողատարածք: «Փայտե պալատի» տարածքը 1,114 հազար խորանարդ մետր է: Ագարակում կա հյուրերի համար տնակ՝ չորս ննջասենյակով, 139 խորանարդ մետր տարածքով ավտոմեքենաների ցուցասրահ, ինչպես նաև 929 խորանարդ մետր տարածքով ձիամարզարան»,- հստակեցնւմ է կայքը:

Ինչպես հիշեցնում է կայքը, 2004թ.-ին Սնոումասում իր ագարակի կողքին Ջեքսոնի հետ տհաճ դեպք է պատահել: Մայքլը երեխաների հետ հանգստացել է այնտեղ և որոշել է այցելել մոտակայքում գտնվող Wal-Mart հանրախանութը: Որպեսզի իրեն չճանաչեն, նա սովորականի նման դիմակ է կրել: Ինչպես նշվում է նյութում, հանրախանութի աշխատակիցներից մեկը, չճանաչելով աստղին, անմիջապես ոստիկանություն է զանգել, ենթադրելով, որ նա կարող է ծպտված գող լինել: Ոստիկանություն են կանչել, որը, սակայն, անմիջապես հստակեցրել է իրավիճակը՝ խնդրելով Ջեքսոնին ցույց տալ դեմքը:      

«Փոփ երաժշտության 50-ամյա արքան» վաղաժամ մահացավ հունիսի 25-ին։ Նրա մարմինը հիվանդանոց տեղափոխվեց արդեն անշունչ վիճակում։ Ջեքսոնը մահացավ՝ գիտակցության չգալով։ Անցկացված երկու դիահերձումերի արդյունքներն առայժմ պատրաստ չեն (երկրորդը թույլատրվել է մահացածի ընտանիքի կողմից, որը դժգոհ էր արդյունքների հայտարարման ձգձգումից)։Առաջին իսկ օրից ԶԼՄ-ներում սկսեցին երգչի մահվան տարբեր վարկածներ շոշափվել։ Ավելի հաճախ երգչի մահը բնորոշվում էր որպես ինքնասպանություն, դեղերի կամ թմրանյութերի չարաշահում, բժշկական սխալ։ Հայտնի է նաև, որ Ջեքսոնի առողջությունը լուրջ վտանգվել էր բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների հետևանքով։Հուլիսի 8-ին Մայքլ Ջեքսոնի ընկերներն ու հարազատները մեկընդմիշտ հրաժեշտ տվեցին նրան Լոս Անջելեսում երգչի հիշատակին նվիրված համերգի ժամանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։