485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման Պուտինին իր երկրի ուժեղ և «ոչ սենտիմենտալ» պաշտպան է համարում. ԶԼՄ
12:46
08 Հուլիսի 2009

Ամերիկյան ԶԼՄ-ներն իրենց նախագահի այցելության մասին սակավաթիվ նյութերում հիմնականում քննարկել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին և ՌԴ-ում իշխանության վրա նրա ազդեցության մակարդակը:

«Ութ տարի անց այն բանից հետո, երբ նախագահ Ջորջ Բուշը տեսավ և զգաց իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հոգին, նրա հաջորդողը երեքշաբթի նախաճաշի ժամանակ ներկայացրեց ՌԴ վարչապետի վերաբերյալ սեփական տեսակետներն ու համարեց նրան իր երկրի ուժեղ, գործնական և ոչ սենտիմենտալ պաշտպան», - գրում է Washinton Times-ը:

«Պետական անվտանգության կոմիտեի նախկին գործակալն և Չիկագոյի համայնքի ակտիվիստը նախաճաշեցին Պուտինի նստավայրի պատշգամբում: ՌԴ վարչապետը չխոսեց իր և Օբամայի զրույցի մանրամասների մասին՝ դրանք համարելով էական և տեղեկատվական», - գրում է թերթը:

Երկու աշխատանքային օր անցկացնելով Մոսկվայում՝ Օբաման հանդիպեց Պուտինի հետ՝ երկկողմ հարաբերությունների հիմնական հարցի շուրջ շփման եզրեր գտնելու համար: «Այնուամենայնիվ, նա ստիպված եղավ հավասարակշռություն պահպանել մի քանի կողմերի միջև, այդ թվում նաև Վլադիմիր Պուտինի նախագահության ութ տարվա ընթացքում ստեղծված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդների, բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության միջև», - նշում է թերթը:

«Կարծում եմ՝  նախագահ Մեդվեդևն իմ լիիրավ գործընկերն է: Վարչապետը, ում հետ ես այսօր հանդիպել եմ, դեռևս պահպանում է ուժեղ ազդեցությունը», - Fox News հեռուստաալիքը մեջբերում է Օբամայի հարցազրույցը:

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ և Մեդվեդևը, և Պուտինը հավասարապես ազդում են ռուսական քաղաքականության վրա՝ չնայած ոմանք Պուտինին «տիկնիկավար» են համարում: Fox News-ը նշում է, որ Օբաման համոզված է, որ Մեդվեդևի խոսքերը չեն հակասում Պուտինի կարծիքին: «Ռուսաստանը դեռևս վերափոխման փուլում է: Այն դեռ զարգանում է: Հենց դա է պատճառը, որ մենք երբեմն բախվում ենք անցյալի ժառանգության հետ», - նշել է ԱՄՆ նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։