478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ ութնյակի գագաթնաժողովն առաջին անգամ կանցակցվի սեյսմիկ վտանգավոր գոտում
11:38
08 Հուլիսի 2009

Գլոբալ խնդիրների քննարկան համար պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առավել զարգացած ութ երկրների առաջնորդները գագաթնաժողովի կհավաքվեն մի գոտում, որտեղ ամեն պահ կարող է երկրաշարժ տեղի ունենալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իտալիայի Աքվիլա քաղաքը հայտնի դարձավ ողջ աշխարհին, երբ ապրիլի 6-ի գիշերը Ռիխտերի սանդղակով 5,8 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ տեղի ունեցան: Աղետի զոհ դարձավ 300 մարդ, ավելի քան 50 հազարը ստիպված էին լքել իրենց տները:

Տեղի ունեցած ողբերգությունից հետո Իտալիայի կառավարությունը տարերային աղետից տուժածներին աջակցելու նպատակով որոշում է ընդունել գագաթնաժողովը Մադալենա կղզուց (Սարդինիա) տեղափոխել Աքվիլա:

Այնուամենայնիվ, Աքվիլայում ամեն ինչ պատրաստ է համաշխարհային առաջնորդների աննախադեպ հանդիպման համար, որին բացի Մեծ ութնյակի երկրների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ղեկավարներից կմասնակցեն «հնգյակի» երկրները  (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, Մեքսիկա, ՀԱՀ) ու Եգիպտոսը: Բացի այդ, Իտալիա կժամանեն ԵՄ, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Դանիայի և Թուրքիայի ղեկավարները: Աբրուցիո նահանգի մայրաքաղաք նաև կայցելեն Աֆրիկայի երկրների (Ալժիր, Նիգերիա, Սենեգալ, Անգոլա) ներկայացուցիչներն ու Աֆրիկյան միության նախագահը:

Եռօրյա աշխատանքի արդյունքը կդառնան Մեծ ութնյակի առաջնորդների ամփոփիչ հայտարարությունները, ահաբեկչության դեմ պայքարի և չտարածման վերաբերյալ առաջնորդների հայտարարությունները, «ութնյակի» և «հնգյակի» առաջնորդների համատեղ հայտարարությունը, Աշխարհի առաջատար տնտեսությունների ֆորումի հայտարարությունը՝ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև Մեծ ութնյակի և Աֆրիկայի երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը՝ ջրային ռեսուրսների և սանիտարիայի վերաբերյալ, ընդլայնված կազմով հանդիպման մասնակիցների համատեղ հայտարարությունը՝ պարենային անվտանգության վերաբերյալ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։