484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայում կազմակերպվող թատերարվեստի 63-րդ խոշորագույն փառատոնը կանցկացվի Ավինյոնում
11:44
07 Հուլիսի 2009

Թատերարվեստի՝ աշխարհում խոշորագույն փառատոներից մեկը երեքշաբթի մեկնարկում է Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում: Միջնադարյան քաղաքի հյուրերը կծանոթանան ժամանակակից թատրոնի և տարբեր երկրները ներկայացնող երիտասարդ արտիստների ամենահամարձակ նախագծերի հետ:

Ավինյոնի 63-րդ փառատոնի կերպի վրա կազմակերպիչներն աշխատել են կանադացի թատերագիր և ազգությամբ լիբանանցի ռեժիսոր Վաժդի Մուավադի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաստատում է տնօրինությունը, Մուավադի ստեղծագործական փորձը ոգեշնչել է կազմակերպիչներին առաջարկել արտիստներին փառատոնի համար ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնցում նկատվեն արդիականության հետ անցկացված զուգահեռները, ինչպիսիք են Մադագասկարում տիրող հուզումները, Հունաստանի ուսանողական անկարգությունները, Գազայի հատվածի ողբերգությունը և նույնիսկ ֆինանսական ճգնաժամը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտրությունները: Փառատոնը կմեկնարկի իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայի «Լույսի զավակների պատերազմն ընդդեմ խավարի զավակների» բեմադրությամբ:

Թատերասերները 1947թ.-ից հավաքվում են փոքրիկ քաղաքի դալիճներում, նեղլիկ փողոցներում և հրապարակներում, որը թատերականացված տոնի երեք շաբաթվա ընթացքում դառնում է Ֆրանսիայի ամենագրավիչ թատերական անկյունը: Փառատոնի գլխավոր հրապարակն ավանդաբար գտնվում է Պապի դղյակի Պատվո պալատում, որը յոթ դար առաջ ավելի քան հարյուրամյակի ընթացքում դարձել էր պոնտիֆիկոսների նստավայրը:

Փառատոնի պաշտոնական ծրագիրը՝ այսպես-կոչված ON-ը, կանցկացվի քաղաքի կենտրոնում և դրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ թատերական հրապարակներում: ON ծրագրի շրջանակներից դուրս թատերական կոլեկտիվները հրավիրում են հյուրերին OFF ծրագրին, որն իրենից ներկայացնում է ավելի քան հազար ներկայացում, որոնք առաջացնում են հանդիսատեսի ամենամեծ հետաքրքրությունն ու հաճախ վերածվում են սկանդալային «թատերական խելագարության»:

Կազմակերպիչների տվյալներով՝ փառատոնին կմասնակցեն Միջերկրական ծովից մինչև Կանադան ներկայացնող արտիստները: Հյուրերին կներկայացվեն ներկայացումներ ոչ միայն ֆրանսերենով, այլև արաբերենով, իսպաներենով և լեհերենով:

Փառատոնի շնորհիվ քաղաքում հայտնված թատերական կոլեկտիվների հրապարակներում և դահլիճներում կներկայացվեն անտիկ շրջանի հեղինակների ողբերգությունների ներկայացումներն ու ժամանակակից պիեսները: Հանդիսատեսը նաև կկարողանա զմայլվել պարարվեստով, պլաստիկայով և կինեմատոգրաֆի ստեղծագործություններով:

Բացի այդ, արտիստներն, ըստ ավանդույթի, կմասնակցեն ժամանակակից արվեստին նվիրված հարցերի քննարկմանը: Այս տարի կազմակերպիչները ծրագրել են ութ կլոր սեղանի անցկացում, որոնց մասնակիցները կքննարկեն բռնության, պատերազմի խնդիրները, ինչպես նաև կզրուցեն աշխարհագրական և ստեղծագործական սահմանների շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։