487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
2009-2010 ֆինանսական տարում Հնդկաստանի բյուջեում մեկ երրորդով ավելացել են պաշտպանության ծախսերը
14:05
06 Հուլիսի 2009

ավելացել են պաշտպանության ծախսերը՝ մինչև 1,42 միլիարդ ռուփի (մոտ 30 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով), երկուշաբթի խորհրդարանում նոր բյուջեն ներկայացնելիս հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Պրանաբ Մուքերջին։

Հնդկաստանը, լինելով սպառազինության համաշխարհային ներմուծողներից առաջատարը, ֆինանսական նախորդ տարում պաշտպանության վրա ծախսել է 1,05 տրիլիոն ռուփի (21,6 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով և շուրջ 26,3 միլիարդ դոլար 2008 թվականի սկզբի փոխարժեքով), ինչը 10 տոկոսով ավելի է, քան դրանից մեկ տարի առաջ։

Ռազմական բյուջեի ծախսերի 30-տոկոսանոց ավելացման մասին առաջարկն այս տարի Մուքերջին առաջին անգամ բարձրաձայնեց՝ փետրվարին ներկայացնելով բյուջեի «միջանկյալ» նախագիծը։ Նա բացատրեց պաշտպանական հատկացումների մեծացումը ազգային անվտանգության ամրապնդման անհրաժեշտությամբ ահաբեկիչների ակտիվության մեծացման ֆոնի ներքո։

2008 թվականի ամռանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Կուրիան Էնտոնին խնդիր դրեց ավելացնել պաշտպանական ծախսերն առաջիկա տարիներին 50 տոկոսով, որպեսզի բարձրացնի ռազմական ծախսերի մասնաբաժինը 1,9 տոկոսից մինչև 3 տոկոս ՀՆԱ։ Ընդ որում, առաջիկա երեք տարիներին միայն սպառազինությունների գնման համար Հնդկաստանը նախատեսում է ծախսել շուրջ 30 միլիարդ դոլար։

Ֆինանսական տարին Հնդկաստանում սկսվում է ապրիլի մեկից, և վերջին երեք ամիսվա ընթացքում երկիրն ապրել է այսպես կոչված «միջանկյալ» բյուջեով, որն ընդունվել է խորհրդարանական ընտրությունների և նոր կառավարության ձևավորման ընթացքում։ Ընտրություններում իշխող Միավորված առաջադիմական դաշինքի հաղթանակից հետո Պրանաբ Մուքերջին նոր կառավարությունում զբաղեցրեց ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նա արդեն աշխատել էր այդ պաշտոնում 80-ական թվականներին, ինչպես նաև կատարում էր Ֆինանսների նախարարության ղեկավարի պարտականությունները 2009 թվականի սկզբին։

2008 թվականին Հնդկաստանը ցնցեց խոշոր քաղաքներում կատարված ահաբեկչությունների շարքը։ Ահաբեկիչների ամենալայնածավալ հարձակումը Պակիստանից ծովային ճանապարհով ժամանած գրոհայինների հարձակումն էր Մումբայի քաղաքի վրա։ Մինչև ատամները զինված տասն ահաբեկչի զոհ դարձավ 166 մարդ, մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ վնասվածքներ ստացան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։