484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանի արևմուտքում տեղի ունեցած անկարգությունների զոհ է դարձել ավելի քան 140 մարդ. գործակալություն
13:47
06 Հուլիսի 2009

Վերջին տվյալներով, Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզում կիրակի սկսված անկարգությունների զոհ է դարձել 140 մարդ, զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սինխուան գործակալությանը:

Անկարգությունները սկսվել են Ուրումչի քաղաքի վարչական կենտրոնում կիրակի երեկոյան: Ականատեսների վկայությամբ՝ բախումներն ուղեկցվել են խանութների, մեքենաների հրկիզումներով և կողոպուտներով:

Տեղական իրավապահ մարմինների վերջին տվյալներով, 140 մարդ զոհվել է, ավելի քան 800 մարդ վիրավոր է: Զոհվածների ազգային պատկանելության և նրանց շրջանում խաղաղ բնակչության թվի մասին դեռևս չի հաղորդվում: Հայտնի է, որ Ուրումչի քաղաքի փողոցներում զոհվել է շուրջ 60 մարդ, մյուսները մահացել են հիվանդանոցում:

Երկուշաբթի ավելի վաղ հաղորդվում էր երեք քաղաքացու և մեկ ոստիկանի մահվան մասին, այնուհետև տեղեկացվեց 129 զոհվածների մասին:

Ոստիկանության տվյալներով, այժմ ձերբակալվել է անկարգությունների մի քանի հարյուր մասնակից, այդ թվում նաև՝ ավելի քան տասնյակ մարդիկ, ում ոստիկանությունը համարում է անկարգությունների գլխավոր կազմակերպիչները:

Գործակալությունը նշում է, որ այժմ քաղաքում կարգուկանոնը հիմնականում վերականգնվել է, սակայն շատ խանութներ փակ են, իսկ փողոցները վերահսկում են ոստիկանության ջոկատները:

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, Ուրումչի քաղաքում ցուցարարները դժգոհություն էին հայտնում Գուանդուն գավառում գտնվող  խաղալիքների ֆաբրիկայում աշխատողների բախման ժամանակ երկու ույգուրների մահվան կապակցությամբ:

«Գուանդունում տեղի ունեցած անկարգություններն ահաբեկչական, ծայրահեղական և անջատողական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվել են որպես պատրվակ՝ տարածաշրջանում հուզումներ առաջացնելու համար», - երկուշաբթի հայտարարել է տեղական կառավարության ղեկավար Նուր Բեկրին:

Չինաստանի ոստիկանության տվյալներով՝ անկարգությունների հրահրողն էր «Ույգուրների համաշխարհային կոնգրես» կազմակերպությունը, որը ղեկավարում է Ռեբիյա Կադերը (Rebiya Kadeer): Չինական աղբյուրների կարծիքով, հենց նա է արտերկրից ղեկավարում ակցիան:

Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար մարզում գործում է «Արևելյան Թուրքստան» ծայրահեղական խմբավորումը, որը կողմ է մի շարք երկրների տարածքում մահմեդական պետության ստեղծմանը: Չինաստանի իշխանություններն ահաբեկչական են համարում այդ խմբավորումը, որը հենվում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների օժանդակության վրա: Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր «Արևելյան Թուրքստանի» և «Ալ-Քայիդայի» միջև կապի մասին: Պաշտոնական տվյալներով՝ տարածաշրջանում բնակվում է Չինաստանի տարբեր ազգությունների շուրջ 10,6 միլիոն ներկայացուցիչ, որոնցից շատերը մահմեդականություն են դավանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: