486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Շվեդիան ստանձնեց ԵՄ նախագահությունը
13:17
01 Հուլիսի 2009

Եվրամիությունում ռոտացիոն նախագահությունը չորեքշաբթի օրվանից կես տարով փոխանցվում է Չեխիայից Շվեդիային, չնայած այս տարածաշրջանային կազմակերպությունում նախագահության իրավունքները Չեխիայի վարչապետը փոխանցել էր Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդտին դեռևս հունիսի 18-19-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ում Չեխիայի նախագահության ժամանակամիջոցին, ապա դիտորդների կարծիքով, այն անցավ բավականին հարթ, առանց «վերելքների և անկումների», չնայած որ համընկավ Չեխիայում կառավարության փոփոխության և գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ակտիվ փուլի հետ:

Գլխավոր ձեռքբերումն այն էր, որ Չեխիայի ղեկավարությանը հաջողվեց ապահովել ԵՄ ինստիտուտների անխափան աշխատանքը:

Չեխիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2004 թ.-ի մայիսին դարձավ ԵՄ անդամ, նախաձեռնեց «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը, որն ուղղված է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի հետ ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը, ինչպես նաև մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցմանն ու էներգետիկայի ոլորտում համագործակցության ակտիվացմանը:

Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները Չեխիայի նախագահության ժամանակաշրջանում, դիտորդների կարծիքով, բավականին հավասարակշռված էին, չնայած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծագած «գազի» ճգնաժամին, որի կարգավորման գործում Պրահան կողմերին չէր փաթաթում իր միջնորդությունը:

Չեխիայից ԵՄ նախագահությունը ստանձնող Շվեդիան, արտգործնախարար Կառլա Բիլդտի խոսքերով, իր կողմից կշարունակի աջակցել «Արևելյան գործընկերություն» ծրագրին, որը Չեխիան նախաձեռնել էր Լեհաստանի հետ համատեղ:

Ստոկհոլմի այլ առաջնահերթությունների թվում կլինեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման խնդրի լուծումը, ԵՄ անվտանգության հարցերը, առաջին հերթին՝ կազմակերպված հանցավորության և անօրինական ներգաղթի դեմ պայքարը, ինչպես նաև եղանակային փոփոխությունների կանխումը, մասնավորապես՝ Եվրոպայի երկրներում ածխածնի արտանետումների համար հարկ դնելու միջոցով:

Ինչպես եզրափակեց Շվեդիայի վարչապետը, իր երկիրը գլխավորում է ԵՄ-ն առանձնահատուկ ժամանակաշրջանում, որը կապված է նոր կազմով Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի աշխատանքի մեկնարկի և մինչև վերջ չկարգավորված Լիսաբոնյան պայմանագրի հետ:

Ակնկալվում է, որ Շվեդիայի նախագահության ընթացքում կակտիվանան Ռուսաստան-ԵՄ գործընկերության մասին նոր համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունները: Միաժամանակ գլխավոր թեմաներից կլինի էներգետիկան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: