486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի տասն ամենաթանկ առանձնատների ցուցակը
14:10
29 Հունիսի 2009

Forbes ամսագիրը կազմել է ԱՄՆ-ի՝ վաճառքի  հանված 10 ամենաթանկ առանձնատների ցուցակը, որում ընդգրկվել են 60-ից մինչև 125 միլիոն դոլար արժողությամբ տներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«2006 թվականին շատերը կարծում էին, որ լյուքս բնակարանների սեգմենտը չի արժանանա նույն ճակատագրին, ինչ որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի անշարժ գույքի անկում ապրած ողջ շուկան։ Մի տարի անց որոշ փորձագետներ այն կարծիքին էին, որ հարուստ ամերիկացիները դեռևս «խորը» գրպաններ ունեն, չնայած երկրի տնտեսության անկմանը։ 2008 թվականին, երբ ԱՄՆ-ի տնտեսական իրադրությունը սկսեց հետընթաց ապրել, ոմանք ենթադրում էին, որ շուկայում, միևնույն է, կնկատվի լյուքս առաջարկների պակաս»,- հիշեցնում է պարբերականը։

Սակայն, նյութում ընդգծվում է, որ այս տարի երկրի թանկարժեք անշարժ գույքի շուկան անմիջականորեն բախվեց դեպքերի իրական վիճակի հետ։

«Ոչ ոք չի գնում տներ 100 միլիոն դոլարով, և միայն քչերն են տներ գնում 30 միլիոն դոլարով։ Երկու-երեք տարի անց վաճառքի հանված 125 կամ 150 միլիոն դոլար արժողությամբ տներն առաջվա պես չեն գտել իրենց գնորդներին»,- գրում է ամսագիրը։ ԱՄՆ-ի ամենաթանկ առանձնատունն, ինչպես և մեկ տարի առաջ, մնում է Fleur de Lys («Ջրաշուշանի ծաղիկը») կալվածքը Բևերլի Հիլզում (Կալիֆոռնիա)։ Fleur de Lys-ը կրկնօրինակում է Լյուդովիկոս XIV պալատը Վերսալում։ Երկրորդ տեղում է Tranquility («Հանգստություն») առանձնատունը Տահո լճի մոտ Նևադա նահանգում։ Այն նույնպես 100 միլիոն դոլար արժեր նախորդ վարկանիշով։

ԱՄՆ-ի ամենաթանկ տների ցուցակում երրորդ տեղում է Bel Air կալվածքը Լոս Անջելեսի հեղինակավոր արվարձանում՝ ավելի քան 4,46 հազար քառակուսի մետր մակերեսով։ Այն վաճառքի է հանված 85 միլիոն դոլարով։

Մեկ տարվա ընթացքում զգալիորեն ընկել է անգլիացի թագավոր Յակով I դարաշրջանի ոճով կառուցված Dunnellen Hall կալվածքի (Գրինվիչ, Կոնեկտիկուտ) գինը։ Եթե 2008 թվականին այդ կալվածքի համար առաջարկվում էր 125 միլիոն դոլար, ապա ներկայում՝ 75 միլիոն դոլար։ Այս ցուցանիշով այն զբաղեցնում է չորրորդ տեղը։

Նույն գնով իսպանական ոճի ռանչո է վաճառվում Simi Valley (Կալիֆոռնիա) քաղաքում՝ Մալիբուի հյուսիսում։ Կալվածքի կազմում, որը տեղակայված է համարյա 50 հեկտարի վրա, կենտրոնական տունն է՝ ավելի քան 1,5 հազար քառակուսի մետրով, և  հյուրերի համար նախատեսված 6 տնակ։

Վեցերորդ տեղում է Նյու Յորքի վեցհարկանի թաունհաուսը (75 միլիոն դոլար), յոթերորդում՝ BootJack ռանչոն Կոլորադոյում (մեկ տարվա ընթացքում 88 միլիոն դոլարից գինն ընկել է մինչև 68 միլիոն դոլար), ութերորդ տեղում՝ ռանչոն Կալիֆոռնիայի Brentwood քաղաքում (65 միլիոն դոլար), իններորդ տեղում՝ առանձնատուն Բևերլի-Հիլզում (60 միլիոն դոլար)։ ԱՄՆ-ի ամենաթանկ տների ցուցակը եզրափակում է 60 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուսը Նյու Յորքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: