484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախկին նախագահը խոստանում է ինքնասպան լինել, եթե նրան փորձեն դատել խռովության համար
12:26
26 Հունիսի 2009

Թուրքիայի նախկին նախագահ և Գլխավոր շտաբի նախկին պետ Քենան Էվրենը, որի ղեկավարությամբ 1980 թ.-ի սեպտեմբերի 12-ին երկրում իրականացվել էր վերջին ռազմական հեղաշրջումը, խոստանում է ինքնասպան լինել, եթե նրան փորձեն դատապարտել խռովություն կազմակերպելու համար։

«Եթե դուք ցանկանում ենք ինձ դատել, հարցրեք ժողովրդից և համապատասխան հանրաքվե անցկացրեք։ Եթե ժողովուրդն ասի՝ «այո, դատապարտեք նրան», ապա ես իմ ժողովրդի առջև խոստանում եմ, որ չեմ հասցնի գործը մինչև դատարան և ինքնասպան կլինեմ», - ասել է 92-ամյա Էվրենը «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, ես բացեիբաց հայտարարում եմ, որ ինքնասպան կլինեմ, քանի որ չեմ կարողանա ապրել նման բիծ ունենալով», - ավելացրել է նա։

Էվրենի հայտարարությունը հնչել է ի պատասխան նախորդ երեքշաբթի ընդդիմադիր ժողովրդական-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Դենիզ Բայկալի՝ վերջին ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին դատարանի առջև կանգնեցնելու նախաձեռնությանը։

«Սեպտեմբերի 12-ի գործողությունների համար պատասխանատուներին դատարանի առջև կանգնեցնելու հարցը շատ հաճախ ընդգրկվում է օրակարգում։ Ես ցանկանում եմ ինձ դատողներին հիշեցնել այն ժամանակ երկրում տիրող իրավիճակի մասին, երբ ամեն օր 20-25 մարդ էր սպանվում», - նշել է Թուրքիայի նախկին նախագահը։

«Ես ինձ դատողներին նաև ցանկանում են հիշեցնել, որ զինված ուժերը ներքին ծառայության կանոնադրություն ունեն, որի համաձայն՝ անօրինական և հանցավոր կարգադրության համար պատասխանատու է ոչ միայն կարգադրող անձը, այլև նրանք, ովքեր կատարել են այդ կարգադրությունը։ Սեպտեմբերի 12-ի գործողություններն իրականացրել են Թուրքիայի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները։ Եկեք այժմ բոլորին դատենք», - ընդգծել է Գլխավոր շտաբի նախկին պետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։