486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Քննիչը պաշտոնապես հաստատել է Մայքլ Ջեքսոնի մահվան մասին տեղեկատվությունը. ԶԼՄ
10:53
26 Հունիսի 2009

Ամերիկացի հայտնի երգիչ, «փոփ-երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի մահը պաշտոնապես հաստատվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներիnն։

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Լոս-Անջեսելի իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ֆրեդ Քորալը (Fred Corral) CNN հեռուստատեսությանը պաշտոնապես հաստատել է երգչի մահվան փաստը։

Մայքլ Ջեքսոնի մահն արձանագրվել է այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց սրտի լիակատար կանգի ժամանակ։ Դիահերձումը պետք է անցկացվի ուրբաթ, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։

Մայքլ Ջեքսոնը երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ երգիչներից մեկն է, նրան անվանել են «փոփ-երաժշտության արքա»։ Նրա Thriller ալբոմը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենավաճառվող ալբոմը։

Այս ամառ Ջեքսոնը, ում վերջերս տեսնում էին հիմնականում հաշմանդամի սայլակում, ծրագրում էր մի շարք համերգներ տալ Լոնդոնում՝ նման կերպով նշանավորելով վերադարձն ակտիվ երաժշտական գործունեությանը։

Վերջին տարիներին երգիչը բեմ դուրս չէր գալիս, սակայն նրա անունը նախկինի պես շրջանառվում էր լրագրողների շրջանում։ Ջեքսոնի ֆինանսական գործերը, դեռահասների այլասերման մասին ծանր դատական գործընթացից հետո, շատ էին վատթարացել, ինչպես նաև նրա առողջական վիճակը։ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ նա տառապում է քաղցկեղով, եզակի գենետիկ հիվանդությամբ, ինչպես նաև թոքերի հիվանդությամբ։

Իրականում միայն հայտնի է, որ երգչի առողջությունը վատթարացել էր անթիվ պլաստիկ վիրահատությունների հետևանքով. սկսելով մաշկի գույնի բացացումից՝ Ջեքսոնն անընդհատ փոխում էր սեփական դիմագծերը, ինչի հետևանքով նա մշտապես ստիպված էր պաշտպանիչ դիմակ կրել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին: