483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտը չի կարող ասել, թե կկարողանա՞, արդյոք, Քլինթոնը արմուկի կոտրվածքով մեկնել Մոսկվա
11:08
19 Հունիսի 2009

ԱՄՆ պետդեպարտամենտը չի ցանկանում կանխատեսել, թե կուղեկցի՞ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահ Բարաք Օբամային հուլիսին կայանալիք Մոսկվա այցի ժամանակ:

Նախօրեին Քլինթոնը Սպիտակ տան ճանապարհին ընկել և վնասել է արմունկը: Մոտակա շաբաթվա ընթացքում նա պետք է վիրահատվի:

«Դեռևս մենք չենք կարող ասել՝ կմեկնի՞ պետքարտուղարը Մոսկվա, թե՞ ոչ, մենք չգիտենք, թե ինչպես նա իրեն կզգա, անհրաժեշտ է սպասել տեղեկատվության և բժիշկների եզրահանգմանը», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ներկայացուցչուհին:

Հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկացուցչի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին, պատասխանելով Քլինթոնի առողջության և մոտակա աշխատանքային ծրագրերի մասին լրագրողների բազմաթիվ հարցերին, ասել է. «Սկզբից մենք պետք է սպասենք վիրահատության օրը նշանակելուն, իսկ այնուհետև, երբ նա վիրահատվի, մենք կարող ենք ավելի լավ պատասխանել ձեր հարցերին»:

«Նա այս ամառ այցելությունների լարված ժամանակացույց ունի, այնպես որ մենք պետք է սպասենք: Մենք պարզապես այժմ չգիտենք», - ասել է Քրոուլին:

Նա պատմել է դեպքի որոշ մանրամասները: Քլինթոնը, ով պատրաստվել է մտնել Սպիտակ տուն ԱՄՆ Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքի հետ, վայր է ընկել պետդեպարտամենտի շենքի առաջին հարկում: Հոլբրուքը Սպիտակ տուն միայնակ է գնացել, իսկ Քլինթոնը վերադարձել է գրասենյակ, որտեղից նրան շուտով տարել են Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հիվանդանոց:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիններից էր, ով զանգել է Քլինթոնին նրա առողջության մասին տեղեկանալու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։