478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ առաջնորդները միաձայն հավանություն տվեցին Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Բարոզոյի թեկնածությանը
10:34
19 Հունիսի 2009

Եվրամիության 27 անդամ-երկրների առաջնորդները միաձայն հավանություն տվեցին Ժոզե Մանուել Բարոզոյի թեկնածությանը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար, տեղեկացրել է ԵՄ-ում նախագահող Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ նշանակումը որքան հնարավոր է շուտ լինի», - ասել է նա Բրյուսելում գագաթնաժողովի մասնակիցների նիստի առաջին օրվա ավարտից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆիշերի խոսքերով՝ նշանակման հետ կապված ձգձգումը ԵՄ-ի համար «դրական չի լինի»:

Շվեդիան, որը հուլիսին վեց ամսով ստանձնում է ԵՄ նախագահությունը Չեխիայից, մանդատ է ստացել ԵՄ գործադիր իշխանության նոր ղեկավարի պաշտոնում Բարոզոյին նշանակելու ընթացակարգը սկսելու համար:

Բարոզոն իր հերթին հայտարարել է, որ շատ հպարտ է և միաժամանակ շփոթված ԵՄ առաջնորդների աջակցությունից՝ այն համարելով ճգնաժամային ժամանակաշրջանում Եվրահանձնաժողովի աշխատանքի ընդունում:

Հիսուներեքամյա Բարոզոն նախորդ շաբաթ պաշտոնապես համաձայնել էր, որպեսզի իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Բարոզոյին, որի ներկայիս մանդատի ժամկետը լրանում է նոյեմբերին, Եվրախորհրդարանում քննադատում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՄ գործադիր իշխանության ոչ բավարար  արդյունավետ քաղաքականության համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։