484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԳԱՏԷ -ն չեղյալ է համարել իր նկատողությունները Եգիպտոսի միջուկային ծրագրի մասին
11:33
18 Հունիսի 2009

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չեղյալ է համարել իր բոլոր նկատողությունները Եգիպտոսի միջուկային ծրագրի վերաբերյալ, տեղեկացրել է Վիեննայում Եգիպտոսի դեսպան Իհաբ Ֆաուզին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես տեղեկացրել է Եգիպտոսին, որ Անշասայում գտնվող եգիպտական ռեակտորի վրա ուրանի հարստացման հետքերի հայտնաբերման մասին հարցը փակված է», - ասել է դիվանագետը, ում խոսքերը հինգշաբթի մեջբերում է «Ալ-Ահրամ» թերթը:

Նրա խոսքերով, ՄԱԳԱՏԷ -ում լիովին համոզված են, որ Եգիպտոսը պահպանում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի բոլոր կետերը:

Այս տարվա մայիսի սկզբին արևտմյան ԶԼՄ-ները, հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի վրա, տեղեկացրեցին, որ Եգիպտոսում, որտեղ տեղակայված է երկու փոքր հետազոտական ռեակտոր, հայտնաբերվել են բարձր-հարստացման (ռազմական) ուրանի հետքեր:

Եգիպտոսի տվյալների համաձայն, այդ մասնիկները հայտնվել են երկրում արտասահմանից բերված ռադիոիզոտոպների կոնտեյներների հետ միասին:

2007 թ.-ի վերջին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել էր ատոմային էլեկտրակայանների կառուցմանն ուղղված ծրագրի իրագործումը սկսելու մասին: Նախագահի խոսքերով, խաղաղ ատոմը թույլ կտա երկրին ապահովել էներգիայի պահանջարկը, ինչպես նաև դիվերսիֆիկացիայի ենթարկել դրա աղբյուրները:

Ինչպես սպասվում է, Եգիպտոսում առաջին ատոմային էլեկտրակայանը կսկսի գործել 7-8 տարի անց և կարժենա 1,5-2 մլրդ դոլար:

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանն ու Եվրամիությունն աջակցել են Եգիպտոսի ձգտմանը խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու հարցում և իրենց օգնությունն են առաջարկել ատոմային ծրագրի իրագործման գործում:

Երկրում արդեն երկար տարիներ է՝ գոյություն ունի երկու փորձնական ռեակտոր: Նրանցից մեկը բերվել էր ԽՍՀՄ-ից դեռևս 1958 թ.-ին, իսկ մյուսը գնվել էր Արգենտինայում: Եգիպտոսն ունի ուրանային հանքաքարի զգալի պաշարներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: