478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասում ՄԱԿ-ի առաքելության մանդատի մասին բանաձևի նախագիծը իրականությանը չի համապատասխանում. Մարգելով
16:05
16 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Անդրկովկասում ՄԱԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման մասին բանաձևի նախագիծը տարածաշրջանում տիրող իրական վիճակին չի համապատասխանում, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովը: 

ՄԱԿ-ի առաքելությունը Վրաստանում և Աբխազիայում իրավաբանորեն վերջնականապես դադարեցրեց աշխատանքը երեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին այն պարզ պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չերկարաձգեց մանդատը: Առաքելության մանդատը երկարացնելու մասին բանաձևի օգտին, որի նախագիծը կազմել էին 7 երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, քվեարկեց 9 պետություն, չորսը՝ Չինաստանը, Վիետնամը, Լիբիան և Ուգանդան, ձեռնպահ մնացին, իսկ վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը դեմ քվեարկեց:

«Բանաձևն այնպես է կազմված՝ կարծես Անդրկովկասում ոչինչ չի եղել, դրանում, ըստ էության, հաստատվում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը դե ֆակտո արդեն չկա»,- ասաց նա:

Ռուս սենատորի խոսքով՝ Ռուսաստանը չի առարկում ռազմավարության տեսակետից կարևոր ու անհանգիստ տարածաշրջանում մանիտորինգ անցկացնելու դեմ:

Սենատորը հիշեցրեց, որ Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման փաստն անդառնալի է:   --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։