484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելը խաղաղության ձգտում չունի, կարծում է պաշտոնական Դամասկոսը
11:14
16 Հունիսի 2009

Վարչապետ Նեթանյահուի դիրքորոշումը, որը հնչել է կիրակի, պարզ վկայություն է, որ «Իսրայելը խաղաղության անկեղծ ձգտում չունի», այդ մասին ասվում է САНА սիրիական լրատվական գործակալության կողմից տարածած «պաշտոնական աղբյուրի» հայտարարության մեջ:

Պաղեստինցիների կողմից Իսրայելի հրեական բնույթը ճանաչելու պահանջները, օկուպացված տարածքներում բնակեցման գործունեության դադարեցումից հրաժարվելը, փախստականների՝ վերադարձի իրավունքները և Մերձավոր Արևելքի վերաբերյալ միջազգային այլ որոշումները չճանաչելը, որոնք Նեթանյահուն ներկայացրել է իր խոսքում, «բովանդակազրկում են խաղաղության հասկացությունը, զրկում են պաղեստինցի ժողովրդին՝ սեփական նախահայրերի հողում գոյություն ունենալու իրավունքից» և ոչ այն ինչ են, քան ազգային խտրականություն, ասվում է «ՌԻԱ Նովոստիի» մեջբերած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ կոչ է արվում «պաղեստինցի եղբայրներին վերադառնալ ազգային միասնության» և ստեղծված պայմաններում գործել՝ «տեղեկացնելով՝ հանուն սեփական ազգային իրավունքների ապահովման»:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ միջազգային հանրությունն ու ,առաջին հերթին, ԱՄՆ-ն պետք է Իսրայելից պահանջեն Երուսաղեմի բնակեցման և հրեականացման գործունեության, ինչպես նաև Գազայի հատվածի շրջափակման դադարեցում:

Իր ելույթում Իսրայելի վարչապետը, պաղեստինցիների հետ «անհապաղ և առանց նախապայմանների» խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու և արաբական բոլոր երկրների հետ խաղաղության վերաբերյալ երկխոսություն վարելու պատրաստակամություն հայտնելով, միաժամանակ առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնց նա պատրաստ է համաձայնվել Իսրայելի կողքը պաղեստինական պետության ստեղծման դեպքում: Այդ պահանջները, որոնց թվում են պաղեստինցիների կողմից Իսրայելի հրեական բնույթի ճանաչումն ու իրենց ապագա պետության ապառազմականացումը, խիստ բացասական արձանք առաջացրեցին արաբական աշխարհում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։