484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հայտարարվել Բուենոս Այրեսը
16:17
15 Հունիսի 2009

Բուենոս Այրեսը 2011թ.-ի Գրքի համաշխարահային մայրաքաղաքն է հայտարարվել, ասված է ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

Գրքի մայրաքաղաքի կոչում շնորհելու որոշումը կայացնող հանձնաժողովի կազմում են նաև գրքի աշխարհի երեք խոշորագույն պրոֆեսիոնալ ասոցիացիաների ներկայացուցիչներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բունեո Այրեսը տասնմեկերորդ քաղաքն է, որին շնորհել են Գրքի համաշխարահային մայրաքաղաքի կոչումը: Մինչ այդ 2001թ.-ին նման կոչման է արժանացել Մադրիդը, 2002-ին՝ Ալեքսանդրիան, 2003-ին՝ Նյու Դելին, 2004-ին՝ Անտվերպենը, 2005-ին՝ Մոնրեալը, 2006-ին՝ Թուրինը, 2007-ին՝ Բոգոտան, 2008-ին՝ Ամստերդամը, 2009-ին՝ Բեյրութը, 2010-ին՝ Լյուբլյանան:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Բուենոս Այրեսն ընտրվել է ի նշան որակի ճանաչման, բազմազանության և իր կողմից ներկայացված միջոցառումների ծրագրի ուղղվածության:

Կոչմանն արժանանալու հավակնություն ունեցող յոթ թեկնածուի թվում էր նաև երկու աֆրիկյան քաղաք, որոնք գտնվում են Սահարայից դեպի հարավ՝ Լագոսը և Պորտո Նովոն:

Որոշումն ուժի մեջ է մտնում Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվանից՝ ապրիլի 23-ից, հաղթողի կոչումը պահպանվում է մեկ տարի շարունակ:

Այս տարի թեկնածուներ ընտրող կոմիտեի կազմում էին Իենս Բամելը՝ Հրատարակիչների միջազգային միության նախագահը, Ֆրանսուազ Դյուբրյույը՝ Գրավաճառների միջազգային ֆեդերացիայից, Ջենեֆեր Նիկոլսոնը՝ Գրադարանային ասոցիացաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն: