486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Դերասան Քերադայնն ինքնասպան չի եղել. փորձագետ
13:37
12 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ամերիկացի դերասան Դեյվեդ Քերադայնը, ում մարմինը նախորդ շաբաթ հայտնաբերվել էր Թայլանդի հյուրանոցներից մեկում, ինքնասպան չի եղել, կարծում է անկախ փորձագետ Միխայել Բադենը (Michael Baden), ում վարձել է դերասանի ընտանիքը դեպքը քննելու համար։

«Դիահերձման արդյունքները շատ պարզ վկայում են այն մասին, որ պարոն Քերադայնի մահվան պատճառն ինքնասպանությունը չէ», - ասվում է Բադենի հայտարարության տեքստի մեջ, որը մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը։

«Այնուամենայնիվ, մահվան վերջնական պատճառի մասին խոսելու համար մենք պետք է սպասենք Թայլանդի ոստիկանությունից ստացվող հետագա տեղեկատվությանը, մասնավորապես՝ դեպքի վայրից վերցրված հանցանշանին, դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, լաբորատոր անալիզներին և թունաբանական փորձաքննությանը», - ավելացրել է փորձագետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

72-ամյա դերասանի կիսամերկ մարմինը, ով Ումա Թուրմանի գործընկերն էր Քվենթին Տարանտինոյի «Սպանել Բիլին» հայտնի ֆուլմում, հայտնաբերվել էր հունիսի 4-ի առավոտյան՝ հյուրանոցի համարի բաց զգեստապահարանում պարանից կախված։

Ավելի վաղ թայլանդական ԶԼՄ-ները տեղեկացնում էին, հղում անելով նախաքննության տվյալներին, որ դերասանը կախվել է այն պարանից, որի վրա ամրացվում են վարագույրները։ Իսկ այժմ ոստիկանությունն ասում է, որ Քերադայնը հայտնաբերվել է սև և սպիտակ գույնի նեյլոնե պարանի վրա կախված։ Միաժամանակ ոստիկանությունը հայտարարում է, որ այդ պարանները հյուրանոցինը չեն, այլ ձեռք են բերվել քաղաքում և դրանց ծագումն այժմ ճշտում է հետաքննությունը։

Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Որափոնգ Սիվպրիցան (Worapong Siewpreecha) տեղեկացրել է, որ պարաններից մեկը փաթաթված է եղել դերասանի վզին, իսկ մյուսը՝ գոտկատեղից ներքև, ընդ որում երկու պարաններն էլ իրար են փաթաթված եղել։

Այսպիսով Թայլանդի ոստիկանությունը ևս չի բացառում այն վարկածը, որ Քերադայնի մահվան պատճառը «սպեցիֆիկ ինքնաբավարարման» փորձն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։