487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ըստ Forbes-ի, Անջելինա Ջոլին գլխավորել է ամենաազդեցիկ հայտնի մարդկանց ցուցակը
11:50
04 Հունիսի 2009

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին գլխավորել է ամենաազդեցիկ հայտնի մարդկանց ցուցակը Forbes ամսագրի վարկանիշով, որը հրապարակվել է չորեքշբաթի երեկոյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Անջելինայի անունն ու լուսանկարները տարվա ընթացքում չէին անհետանում համաշխարհային ամսագրերի շապիկներից՝ հիշատակման հաճախականությամբ առաջ անցնելով նույնիսկ ԱՄՆ նախագահական ընտրարշավի հաղթող Բարաք Օբամային, ով վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 42-րդ տեղը։ Բացի այդ, դերասանուհին տարվա ընթացքում վաստակել է իր դերասանական կարիերայի ընթացքում վաստակած ամենամեծ գումարը՝ 27 միլիոն դոլար՝ «Առանձնապես վտանգավոր» (Wanted) ֆիլմի նկարահանումների համար։

Առաջատար պարբերականներն Անջելինային բազմաթիվ անգամ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ և ցանկալի կինը, սակայն իրական հեղինակություն նա ստացել է ՄԱԿ-ի հովանու ներքո հումանիտար առաքելություն կատարելու համար։ Իսկ վեց մանկիկների մոր տիտղոսը Ջոլիի կերպարին հմայք է հաղորդում։ Նրա զուգընկեր Բրեդ Փիթը նույն վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 9-րդ տեղը։

Ջոլիի պատճառով երկրորդ հորիզոնականում է հայտնվել հեռուստատեսության և շոու-բիզնեսի հայտնի աստղ Օփրա Ուինֆրին։ Հնարավոր է՝ Ջոլին ստացավ ամենահաճելի նվերը իր ծննդյան օրվա կապակցությամբ՝ հինգշաբթի Անջելինան կդառնա 34 տարեկան։

Աշխարհի ամենաազդեցիկ հայտնի մարդկանց լավագույն տասնյակում են հայտնվել նաև շոու-բիզնեսի հեղինակություններ Մադոննան, Բյոնսե Նոուլզը, հայտնի գոլֆիստ Թայգեր Վուդսը, երաժիշտ Բրյուս Սփրինգսթին, ռեժիսոր Սթիվն Սփիլբերգը, դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, բասկետբոլիստ Քոբ Բրայանթը։

Այս վարկանիշային ցուցակում, ավանդաբար, Ռուսաստանի միայն մեկ ներկայացուցիչ է ընդգրկված՝ թենիսիստուհի Մարիա Շարապովան։ Վաստակած 22 միլիոն դոլարը (տասն անգամ ավելի շատ, քան Օբաման է վաստակում) բավարարել է միայն 76-րդ հորիզոնականի համար։ Դրա պատճառը ԶԼՄ-ներում նրա մասին քիչ հիշատակելն է։

Հայտնի մարդկանց ազդեցիկության վարկանիշն ամսագիրը կազմում է՝ հիմք ընդունելով հանրաճանաչության մակարդակը (ԶԼՄ-ներում հիշատակման հաճախականությունը), ինչպես նաև ֆինանսական հաջողությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։