478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Air France-ը մայիսի 27-ին Բուենոս Այրես-Փարիզ չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկատվություն է ստացել. ԶԼՄ
10:53
04 Հունիսի 2009

Air France ֆրանսիական ավիափոխադրողը պնդում է, որ մայիսի 27-ին անհայտ մի անձ տեղեկացրել է, որ Արգենտինա-Ֆրանսիա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը։

AF 415 չվերթը մեկնել է Բուենոս-Այրեսից Փարիզ մայիսի 27-ին 32 րոպե ուշացմամբ, քանի որ անանուն զգուշացումից հետո Արգենտինայի ոստիկանությունը խուզարկել է ինքնաթիռը՝ փնտրելով պայթուցիկ սարքավորումը։ Սակայն տեղեկատվությունը կեղծ է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ Air France-ն ու փարիզյան օդանավակայանների վարչության աղբյուրը որևէ կերպ չեն կապում այս միջադեպը Airbus A330 ինքնաթիռի աղետի հետ, որն անհետացել է Անտլանտյան օվկանոսի վրա կիրակի գիշերը։ Օդանավակայանի աղբյուրի տվյալներով, ավիաընկերությունը պարբերաբար ինքնաթիռում ռումբի առկայության մասին անհիմն հայտարարություններ է ստանում։

Air France ավիաընկերության AF447 չվերթի Airbus A330-200 ինքնաթիռը, որում 228 մարդ կար, նախորդ կիրակի դուրս էր եկել Երևանի ժամանակով 03։00-ին Թոմ Ժոբիմայի անվան Ռիո դե Ժանեյրոյի միջազգային օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր երկուշաբթի, Շառլ դը Գոլի անվան փարիզյան օդանավակայանում Երևանի ժամանակով 14։00-ին, սակայն ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից չորս ժամ անց։

Երեքշաբթի բրազիլական իշխանությունները հայտարարել են, որ Ատլանտյան օվկիանոսում А330-200-ի հնարավոր ընկնելու վայրում, Բրազիլիայի ափից մոտ հազար կիլոմետր դեպի հյուսիս-արևելք հայտնաբերվել են բեկորներ, այդ թվում՝ ինքնաթիռի բազկաթոռներ։

Ֆրանսիայի իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ահաբեկչությունն ինքնաթիռի աղետի ամենահավանական պատճառներից մեկն է։ Մինչ այժմ չեն ստացվել որևէ տեղեկություններ, որոնք կկարողանային հաստատել այդ հիփոթեզը։

Աղետի ամենահավանական պատճառը, ըստ փորձագետների, ինքնաթիռի թռիչքի գոտում ուժեղ տուրբուլենտային իրավիճակն ու կայծակի հարվածն է։ Սակայն Ավիավթարների հետաքննության ֆրանսիական բյուրոն (BEA) առաջարկում է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին, այլ ոչ թե վստահել փորձագետների կարծիքին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: