480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Աբասը հաստատել է հավատարմությունը «ճանապարհային քարտեզի» սկզբունքներին
12:26
29 Մայիսի 2009

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հաստատել է, որ պատրաստ է հետևել «ճանապարհային քարտեզի» բոլոր պարտավորություններին. ճանապարհային քարտեզը միջազգային ծրագիր է, որն ընկած պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման հիմքում։

«Մենք լիովին հավատարիմ ենք «ճանապարհային քարտեզի» մեր բոլոր պարտավորությունների պահպանման գաղափարին։ Եվ մենք կարծում ենք, որ կողմերի կողմից բոլոր պարտավորությունների պահպանումը համաձայնության ձեռքբերման միակ միջոցն է», - ընդգծել է Աբասը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա ասել է, որ տարածաշրջանի անվտանգությունը համապատասխանում է բոլոր կողմերի՝ և Իսրայելի, և Պաղեստինի, և ողջ աշխարհի շահերին։ Աբասը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար։

«Ճանապարհային քարտեզ» ծրագիրը, որը 2003 թ.-ին մշակվել էր մերձարևելյան միջնորդների «քառյակի» կողմից և ավելի ուշ վավերացվել էր ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի միջոցով, ճանապարհ է հարթում դեպի պաղեստինյան պետություն՝ ներառելով բանակցային գործընթացի մեկնարկը՝ անկախ կողմերի մի շարք նախապայմանների կատարումից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
27 Հունիսի 2017
Հղի Սերենա Ուիլյամսը մերկացել է Vanity Fair–ի համար (ՖՈՏՈ)
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն «անկեղծացել է» ֆոտոխցիկների առջև։
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում: