481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի նախապատրաստման համար ժամանակային սահմանափակումներ չկան. Չուրկին
10:52
29 Մայիսի 2009

ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պատրաստմանն ուղղված աշախտանքը կշարունակվի մոտ օրերս, այն չունի ժամանակային սահմանափակումներ, լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակի» (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) և Ճապոնիայի ու Հարավային Կորեայի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո։

«Երեկ (չորեքշաբթի) տեղի է ունեցել առաջին հանդիպումը, որի ժամանակ տեղի ունեցավ միայն գաղափարների փոխանակում, այսօր (հինգշաբթի) ինչ-որ բան հանձնվեց թղթին», - ասել է ռուս մշտական ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ հինգշաբթի խորհրդակցությունների ժամանակ հայտնվել է «նախօրեին արտահայտված առաջարկությունների վերաբերյալ առաջին արձագանքը»։

«Նորմալ աշխատանք է ընթանում, որը կշարունակվի նաև վաղը և երկուշաբթի։ Մենք դեռևս որևէ բանի հետ չենք համաձայնել, որևէ բան չենք մերժել, ինչ-որ բանի շուրջ կասկածներ ենք հայտնում։ Մեր աշխատանքում որևէ սենսացիաև, որևէ վերջնաժամկետ չկա», - նշել է Չուրկինը։ 

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչներ Սյուզն Ռայսն ու Ջոն Սոյերսն իրենց հերթին ևս տեղեկացրել են, որ բանաձևի պատրաստումը դեռևս որոշ ժամանակ կխլի։

«Մենք աշխատում ենք ջանասիրաբար և կառուցողական։ Դեռևս շարունակում ենք աշխատել, սակայն դեռ չեմ կարող ըստ էության խոսել (բանաձևի մասին)», - հայտարարել է Ռայսը։

Նրա բրիտանացի գործընկերը պարզաբանել է, որ «բանաձևի տարրերի քննարկում է ընթանում»։

«Դա շատ բարդ բանավեճ է, և մենք կշարունակենք մեր ջանքերն այսօր երեկոյան և վաղը։ Մեր յոթ երկրների միջև կարծիքների լավ փոխանակում է տեղի ունեցել։ Սակայն մեզ դեռևս որոշ ժամանակ է անհրաժեշտ», - ասել է Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը։

Անցած երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննադատել է Հյուսիսային Կորեիայի կողմից իրականացված միջուկային փորձարկումներն ու անմիջապես կարգադրել է այս  հարցի շուրջ բանաձև պատրաստել։ Այս օրերին ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում «5+2» բանաձևով (Անվտանգության խորհրդի «հնգյակը» գումարած Ճապոնիան և Հարավային Կորեան) խորհրդակցություններ են ընթանում։

Ծրագրվում է, որ փաստաթղթի նախագիծը, որը այս խորհրդակցությունների մասնակիցները մտադիր են մշակել, այնուհետև կներկայացվի Անվտանգության խորհրդի մյուս անդամների քննարկմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։