487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է ԿԺԴՀ-ի դեմ հետագա պատժամիջոցների մասին հարցը. գործակալություն
11:01
27 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տարբերակներ է քննարկում հետագա պատժամիջոցների ուղղությամբ ԿԺԴՀ-ի դեմ, որը այս շաբաթվա սկզբին միջուկային փորձարկում իրականացրեց և մի քանի զենիթային հրթիռ արձակեց, երեքշաբթի Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության աղբյուրը։

Աղբյուրի տվյալների համաձայն, որը ցանկացավ անհայտ մնալ՝ «Հյուսիսային Կորեան դեռևս սահմանափակ հասանելիություն ունի միջազգային ֆինանսական համակարգ, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեռևս մեծ լիազորություններ ունի այդ հասանելիությունն արգելափակելու համար»։ «Մենք վերանայում ենք մեր տարբերակներն այժմյան իրավիճակի վերաբերյալ», - նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարության աղբյուրը։

Երկուշաբթի ԿԺԴՀ-ն երկրորդ անգամ ստորգետնյա միջուկային փորձարկումներ է անցկացրել։ Ռուս զինվորականների գնահատականներով՝ միջուկային լիցքի հզորությունը կազմել է 10-20 կիլոտոն տրոտիլային համարժեքությամբ։ Բացի այդ, որոշ տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կորեան երկուշաբթի իրականացրել է նաև «երկիր-երկինք» զենիթային հրթիռի փորձնական արձակումը՝ գործողության շուրջ 130 կմ շառավղով։

Համաշխարահին հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵՄ-ի և համաշխարհային առաջատար պետությունների ղեկավարների, վճռականորեն քննադատել է Փհենյանի գործողությունները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծ է պատրաստում, որի մեջ կարող է ներառվել ԿԺԴՀ-ից կամ դեպի ԿԺԴՀ մեկնող բեռնատար նավերի զննման ռեժիմի խստացման, ինչպես նաև Հյուսիսային Կորեա արժեքավոր իրերի ներկրման էմբարգոյի խստացման մասին կետը։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշատական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը ամերիկյան մի քանի հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ անհրաժեշտ է «խստացնել ԿԺԴՀ-ից արգելված բեռները հայտնաբերելու ու դրանց ներթափանցումը կանխելուն ուղղված ջանքերը»։ Միաժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ն «չի բացառում նաև պատժամիջոցների այլ տարբերակները»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։