483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի թոշակառուն նվաճել է Էվերեստը
14:18
21 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի վաթսունհինգամյա քաղաքացի Ռանուլֆ Ֆիենեսը հինգշաբթի երրորդ փորձից նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, հաղորդում է «Թայմս» թերթը։

Բրիտանացի թոշակառուն արդեն երկու անգամ անհաջող փորձել է նվաճել աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը 2005 և 2008 թվականներին։ Առաջին անհաջող վերելքից հետո նա հոսպիտալացվել է սրտի տագնապով։

2003 թվականին բրիտանացին սրտի երկու բարդ վիրահատություն է տարել, և բժիշկները դեռևս նրա առաջին վերելքից առաջ հայտարարել էին, որ Ֆիենեսի սրտանոթային համակարգը չի դիմանա վերելքին։

Նախորդ տարի երկրորդ անհաջողությունից հետո Ֆիենեսը խոստացել է, որ կդադարեցնի Էվերեստի նվաճման փարձերը, սակայն երեք շաբաթ անց կրկին սկսել է վերելքը։

Ֆիենեսի վերելքի նպատակներից մեկը 3 մլն ֆունտ ստեռլինգ հավաքելն էր, որոնք ճանապարհորդը մտադիր է ծախսել քաղցկեղով հիվանդ մարդկանց օգնելու համար, նշում է «Թայմսը»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։