480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+34
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն Եվրոպայում անվտանգության համակարգի արմատական բարեփոխման անհրաժեշտություն չի տեսնում. Սոլանա
11:25
21 Մայիսի 2009

Եվրամիությունը պատրաստ է Եվրոպայում անվտանգության բարձրացման վերաբերյալ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն անվտանգության գործող համակարգի լիամասշտաբ բարեփոխման անհրաժեշտություն չի տեսնում, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։

«Եվրամիությունը պատրաստ է բաց և կառուցական երկխոսության Եվրոպայում անվտանգության բարձրացման ուղիների մասին», - նշել է նա մայիսի 21-22-ը Խաբարովսկում անցկացվող ԵՄ-ՌԴ գագաթնաժողովի նախօրեին պատասխանելով գործակալության հարցերին։

Մասնավորապես, Սոլանան խոսել է եվրոպական անվտանգության գործող համակարգի բարեփոխման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկության մասին։

«Հնարավոր է, որ ներկայիս կառուցվածքը կատարյալ չէ։ Յուրաքանչյուր կառույց կանոնավոր կրիտիկական վերլուծության և կատարելագործման կարիք ունի։ Այնուամենայնիվ՝ չնայած անվտանգության գործող շրջանակները մասնակիորեն կարգավորման կարիք ունեն, սակայն դրանց լայնամասշտաբ բարեփոխման կարիք չկա», - ընդգծել է Սոլանան։ Նա գագաթնաժողովից «լավ, լուրջ և կառուցողական բանավեճեր է ակնկալում բաց և բարեկամական մթնոլորտում»։

«Մենք ցանկանում ենք զարգացնել մեր երկկողմ համագործակցությունն ու բանակցություններ ենք վարում նոր համաձայնագրի կնքման շուրջ, որտեղ կարտացոլվի մեր հավակնությունների բարձր մակարդակը, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում», - ասել է Սոլանան։

Պատասխանելով ՌԴ-ի և ԵՄ-ի հարաբերություններում առավել խնդրահարույց հարցերի առկայության մասին հարցին՝ Սոլանան նշել է, որ Վրաստանում նախորդ ամառ տեղի ունեցած պատերազմը «ծանր սթրեսային իրավիճակ ստեղծեց մեր հարաբերություններում»։ «Այն դեռևս լուծված չէ, և մենք հարցեր ունենք, որոնց շուրջ կարծիքները տարբեր են։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք շեշտադրել երկխոսությունն ու հանդիպումները, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք այս հարցի շուրջ կարծիքների կառուցողական փոխանակում ապահովել», - ասել է Սոլանան։

Նրա կարծիքով՝ մեկ այլ խնդրահարույց թեմա է էներգետիկան։ Սոլանայի խոսքերով՝ այս ձմեռ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազային ճգնաժամից հետո ԵՄ-ն այս ոլորտում ձգտում է «մեր հարաբերությունների ավելի ամուր, ավելի մշակված շրջանակային հիմքի, որպեսզի մենք կարողանանք խուսափել ապագայում նման միջադեպերի կրկնությունից և հաստատել փոխադարձ վստահություն»։

Միաժամանակ Սոլանան ընդգծել է, որ չնայած նրան, որ մի շարք թեմաների շուրջ կողմերի տարաձայնությունները պահպանվում են, «մեր հարաբերությունները բավականին ընդարձակ են, և մենք ի վիճակի ենք շատ լավ համագործակցություն հաստատել այլ հարցերի շուրջ»։

«Մենք պետք է դա հաշվի առնենք դժվարությունների հետ բախվելիս», - նշել է Սոլանան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
26 Հունիսի 2017
Սալվադոր Դալիի մարմինը կարտաշիրիմվի հայրության հաստատման նպատակով
Մադրիդի դատարանի դատավորը կարգադրել է արտաշիրիմել նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը ԴՆԹ փորձաքննության համար։
17:13
26 Հունիսի 2017
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարված։
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել: