483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի զորավարժությունների դաշտային փուլը
10:52
21 Մայիսի 2009

Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանիի ռազմաբազայում հինգշաբթի կմեկնարկի ՆԱՏՕ-ի զորավարժությունների երկրորդ՝ դաշտային փուլը (Cooperative Lancer 09)՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Նախատեսվում է, որ զորավարժություններին կմասնակցեն 14 երկրներ ներկայացնող մինչև հազար զինծառայողներ՝ ՆԱՏՕ-ի ինը անդամ-երկրներից (ԱՄՆ, Ալբանիա, Կանադա, Խորվաթիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հունգարիա, Թուրքիա) և դաշինքի հինգ գործընկեր-երկրներից (Վրաստան, Ուկրաինա, Բոսնիա  և Հերցեգովինա, Մակեդոնիա և Ադրբեջան)։

Երկրորդ փուլը նախատեսում է գումարտակների մակարդակով բազմազգ ուժերի նախապատրաստում խաղաղարար գործողություններին, այն կտևի մինչև հունիսի 3-ը։

«Այս զորավարժությունները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մի մասն է, որը թույլ է տալիս գործընկեր-երկրներին անհատական հարաբերություններ ձևավորել ՆԱՏՕ-ի հետ։ Գործընկերների հետ փոխգործակցությունը դաշինքի անվտանգության քաղաքականության անբաժան մասն է և կարևոր դեր է խաղում նրա ամենօրյա աշխատանքում», - ասվում է «Նովոստի-Գրուզիա» գործակալության կողմից մեջբերած ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարության կոմյունիկեում։

Նախորդ տարի նմանատիպ զորավարժություններ էին անցկացվել նաև Հայաստանի տարածքում։

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու մասին որոշումը ընդունվել էր դեռևս մեկ տարի առաջ, դրանց ծրագրավորումը ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում սկսվել էր դեռ 2008 թ.-ի ապրիլին։ Սկզբից ծրագրվում էր, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի 19 երկիր՝ դաշինքի անդամներն ու գործընկերները, սակայն վեց երկրներ (Հայաստանը, Ղազախստանը, Լատվիան, Մոլդովան, Սերբիան և Էստոնիան) հետագայում հրաժարվեցին մասնակցությունից։

Ռուսական կողմը կտրուկ արձագանքեց Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացմանը։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ զորավարժություններն անկեղծ սադրանք են, և դրանք չի կարելի անցկացնել այնտեղ, որտեղ պատերազմ է տեղի ունեցել։

Մայիսի 18-ին ավարտված «Cooperative Longbow 09» զորավարժությունների առաջին փուլը նախատեսում էր շտաբային հմտությունների, ՆԱՏՕ-ի ընթացակարգերի և բրիգադների մակարդակում ճգնաժամային իրավիճակների վերահսկման համատեղելիության ուսումնասիրում։ Այս փուլում զորավարժություններին մասնակցել են շուրջ 200 զինվորականներ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից և գործընկեր-երկրներից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։