483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Իրաքում հոկտեմբերի 24-ին ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ մարդահամար կանցկացվի
14:15
19 Մայիսի 2009

Հերթական՝ 22 տարվա մեջ առաջին մարդահամարը կանցկացվի Իրաքում 2009 թ.-ի հոկտեմբերի 24-ին, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Իրաքի Կենտրոնական վիճակագրական գործակալության նախագահ, Ծրագրավորման նախարարության փոխնախարար Մահդի Ալ-Ալյակը։

Նախկին մարդահամարը, որն ընդգրկել էր երկրի ողջ տարածքը, անցկացվել է Իրաքում դեռևս Սադամ Հուսեյնի ղեկավարման ժամանակ, Իրաքի զորքերի Քուվեյթ ներխուժումից և «Փոթորիկ անապատում» զինվորական գործողությունների մեկնարկից առաջ։

1997թ.-ին անցկացված հաջորդ մարդահամարը ցույց էր տվել, որ Իրաքում բնակվում է 22 միլիոն մարդ։ Սակայն շատ փորձագետներ կասկածի տակ են դնում այդ մարդահամարի արդյունքները, քանի որ մարդահամարը չէր անցկացվել Իրաքի Քուրդիստանի երեք գավառում։

«Բնաչության «նոր» մարդահամարը տեղի կունենա 2009թ.-ի հոկտեմբերի 24-ին։ Այն կանցակցվի մեկ օրվա ընթացքում և կընդգրկի երկրի ողջ տարածքը», - ասել է գործակալության զրուցակիցը։

1987թ.-ին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ երկրում բնակվում էր 16 միլիոն մարդ։ Այժմ այն, տարբեր գնահատականներով, հասել է 30-31 միլիոնի:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ 2009թ.-ի մարդահամարը կընդգրկի նաև արտերկրում բնակվող իրաքցիներին։

Մարդահամարի առաջին արդյունքները, օրինակ՝ բնակչության ընդհանուր թիվը, դրա սեռական կազմն ու երկրի տարածքում բաշխումը կհրապարակվեն 2009թ.-ի նոյեմբերին։ Վերջնական արդյունքները ծրագրվում է հրապարակել 2010թ.-ի հուլիսին։

Իրաքի Վիճակագրության գործակալության ղեկավարի խոսքերով՝ Իրաքում բնակչության մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

«Այս ամենն արվում է, որպեսզի այն անցկացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան», - նշել է Ալ-Ալյակը։

Նրա տեղեկացմամբ՝ հարցաթերթիկը ներառում է շուրջ 40 հարց։ Միաժամանակ այն չի ներառի կրոնական պատկանելության վերաբերյալ հարցը։ «Մենք մարդկանց չենք հարցնի, թե, արդյո՞ք, նրանք շիիթներ են, թե սունիթներ», - ասել է պաշտոնյան։

Իրաքում միջկրոնական տարաձայնությունները գլուխ բարձրացան 2006 թ.-ին։ Ավելի քան երկու տարի շարունակվող ջարդի հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տներն ու փրկություն գտնել երկրի այլ շրջաններում կամ դրա սահմաններից դուրս։

Սադամ Հուսեյնի ռեժիմի փլուզումից հետո՝ 2003թ.-ի ապրիլին, Իրաքի նոր իշխանությունները մտադիր էին մարդահամար անցկացնել 2004թ.-ի հոկտեմբերին կայացած համընդհանուր ընտրությունների նախօրեին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ այն տեղի չունեցավ։ Նույն պատճառով այն 2007թ.-ից տեղափոխվեց 2009 թվական։

«Մեզ համար այս անգամ ևս անվտանգությունն ամենամեծ խնդիրն է»,- ասել է Ալ-Ալյակը։ Նրա խոսքերով՝ այդ պատճառով մարդահամարի օրը երկրում պարետային ժամ կհայտարարվի։

Որպես մարդահամար անցկացողներ՝ կներգրավվի Իրաքի տարրական և միջնակարգ դպրոցների 250 հազար ուսուցիչ։

Մարդահամարի անցկացման նպատակով հատկացվել է 96 միլիարդ դինար (մոտ 80 միլիոն դոլար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։