482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման չի բացառել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունումը
10:28
19 Մայիսի 2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել Իրանի նկատմամբ «մի շարք քայլերի», այդ թվում նաև պատժամիջոցների ընդունումն այն դեպքում, եթե այդ երկիրը շարունակի զարգացնել իր միջուկային ծրագրերը։

Նախագահն ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի Թեհրանի հետ բանակցություններում առաջընթաց նկատվեր մինչև տարեվերջ։

«Սակայն ես դիվանագետների համար արհեստական ժամկետների սահմանման պատճառներ չեմ տեսնում», - նշել է ԱՄՆ նախագահը երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուի հետ բանակցությունների ավարտից հետո։

ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում՝ քողարկելով այն խաղաղ ատոմի ծրագրի տակ։ Իրանի ղեկավարությունն այդ մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էներգետիկ կարիքները բավարարելու վրա։

Նետանյահուն իր հերթին իրանական խնդրի լուծմանը հասնելու ամերիկյան վարչակազմի ձգտման կողմնակից է։

«Ես շատ եմ գնահատում ձեր ձգտումը հասնել նրան, որ Իրանին մատչելի չդառնա միջուկային զենքը», - ասել է Իսրայելի վարչապետը՝ դիմելով Օբամային։

«Միջուկային զենք ունեցող Իրանը վտանգ կներկայացներ մեզ բոլորիս համար», - ընդգծել է նա։

Իրանական ատոմային վտանգը Նետանյահուի և Օբամայի բանակցությունների կենտրոնական թեմաներից էր։ Օբաման ավելի վաղ Իսրայելի առաջնորդին էր փոխանցել իր մտավախությունները Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում Վաշինգտոնի հետ չհամակարգված գործողությունների շուրջ։

Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչները բազմաթիվ անգամ կոչ են արել ԱՄՆ-ին՝ համաձայնեցնել իրենց հետ Թեհրանի նկատմամբ իրենց գործողությունները։

Իսրայելում դեմ չեն Թեհրանի հետ երկխոսություն հաստատելու ԱՄՆ վարչակազմի ծրագրերին, սակայն կոչ են անում սահմանափակել նման բանակցությունները խիստ ժամանակային շրջանակներով, և դրանց ձախողման դեպքում պատրաստ լինել գործի դնելու պատժամիջոցներն ու այլ միջոցները ատոմային նախագիծը դադարեցնելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։