484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական դատարանը «կորած տրիլիոնի» գործով պահանջում է դատել նախագահ Գյուլին
19:13
18 Մայիսի 2009

Թուրքական դատարանը պահանջում է դատել նախագահ Աբդուլա Գյուլին մեծ աղմուկ բարձրացրած ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող «կորած տրիլիոնի» գործի կապակցությամբ, երկուշաբթի հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:

«Կորած տրիլիոնի» շուրջ աղմկոտ պատմությունը Թուրքիայում սկիզբ առավ 90-ականների երկրորդ կեսին և կապված էր այն ժամանակ իշխող իսլամամետ Բարօրության (ԲԿ) կուսակցության հաշիվներից անհետ կորած փողերի հետ: Կուսակցությունը հետագայում կազմացրվեց Սահմանադրական դատարանի կողմից երկիրը իսլամականացնելու փորձերի համար: Գյուլը, ով այդ ժամանակ կուսակցության նախկին ղեկավարներից էր, և ԲԿ-ի մի շարք ներկայացուցիչներ, ովքեր պատգամավորական անձեռնմխելիություն ունեին, կարողացան խուսափել դատավարությունից, որն ավարտվեց վեց տարի առաջ:

NTV-ի տեղեկատվությամբ, թուրքական մայրաքաղաքի արվարձան Սինջանի քրեական գործերի դատարանը որոշել է կուսակցության կորած փողերի գործով գործընթացում որպես կասկածյալի լսել նախագահ Գյուլին:

«Գյուլը պետք է դատարանի առջև կանգնի նախկինում կատարած հակաիրավական գործողությունների, մասնավորապես՝ փաստաթղթերի կեղծման համար»,- մեջբերում է հեռուստաալիքը դատարանի վճիռը, որը նաև կողմ է հանդես եկել նախագահի անձեռնմխելիության հարցի շուրջ օրենսդրական փոփոխություններ մտցնելուն:

Գործող Սահմանադրությամբ, Թուրքիայի նախագահը դատարանի առջև կարող է կանգնել միայն հայրենիքին դավաճանելու դեպքում:

Դատարանի որոշումը կուղարկվի Թուրքիայի արդարադատության նախարարություն: Վերջնական որոշում կկայացնի Վերաքննիչ դատարանը:

Թուրքիայի նախկին վարչապետ Հիքմեթ Սամի Թուրքը, մեկնաբանելով դատարանի վճիռը, տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երկրի նախագահն իր պարտականությունների կատարման ժամանակամիջոցում չի կարող դատարան կանչվել:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել դատարանի որոշումը:-0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: