478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Կաննի միջազգային կինոփառատոնն է բացվում Ֆրանսիայում
11:35
13 Մայիսի 2009

Փառատոնների պալատը չորեքշաբթի բացում է աշխարհահռչակ Կաննի կինոփառատոնի դռները, որտեղ այս տարի «Ոսկե արմավենուն» հավակնում են հայտնի ռեժիսորներ, որոնցից մի քանիսն արդեն այդ քաղաքում արժանացել են բարձրագույն պարգևների։

Կաննի 63-րդ փառատոնն անցկացվելու է մայիսի 13-24-ը։ Հիմնական մրցույթի ժյուրին, որը գլխավորում է ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը, պետք է ընտրություն կատարի 20 ֆիլմերից։ Հավակնորդների թվում են Ջեյն Քեմփոնի, Քվենթին Տարանտինոյի, Լարս Ֆոն Տրիերի և Կեն Լոուչի աշխատանքները, ովքեր արդեն արժանացել են «Ոսկե արմավենու»։

«Հատուկ հայացք» զուգահեռ մրցութային ծրագրում մասնակցում են Ֆրանսիան, Պորտուգալիան, Ռումինիան, Իրանը, ԱՄՆ-ն, Բրազիլիան, Կոլումբիան, Ճապոնիան, Թայլանդն ու Հարավային Կորեան ներկայացնող ֆիլմերը, ինչպես նաև երկու ռուսական ֆիլմեր՝ Պավել Լունգինի «Ցար» և Նիկոլայ Խոմերիկի «Հեքիաթ մթության մասին» ֆիլմերը։ Գաղափարական բովանդակության և գեղագիտական տեսակետից ամենայուրօրինակ ֆիլմն ընտրում է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի գլխավորած ժյուրին։

Փառատոնի ժյուրին մրցանակներ կհանձնի նաև լավագույն դերասան, դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ անվանակարգերում, ինչպես նաև «Ոսկե արմավենի»՝ կարճամետրաժ ֆիլմի, «Ոսկե արմավենի»՝ լավագույն դեբյուտի համար, ժյուրիի մրցանակ և մի շարք այլ մրցանակներ։

Կինոփառատոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Պիտ Դոկտերի «Դեպի վեր» անիմացիոն կատակերգությունը, իսկ կփակի միջոցառումը Յան Քունենի «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» ֆիլմը, որը պատմում է հայտնի Կոկո-Գաբրիել Շանելի և ռուս կոմպոզիտոր Ստրավինսկու գաղտնի սիրո մասին։

Փառատոնի հյուրերի թվում են համաշխարհային կինոփառատոնի աստղեր, որոնց թվում են Բրեդ Պիտը, Մոնիկա Բելուչին և Պենելոպա Կրուզը։ Ֆրանսիացիները հատուկ խանդավառությամբ են սպասում ֆրանսիացի հանդիսատեսի կուռք, երգիչ և դերասան Ջոննի Հոլիդեյի և հայտնի ֆուտբոլիստ Էրիկ Քանթոնի (ով մարզական կարիերայից հետո իրեն կինոյին է նվիրել) կարմիր գորգի վրա հայտնվելուն։

Կինոփառատոնի շրջանակներում պրոֆեսիոնալները քննարկում են կինոարդյունաբերությանն առնչվող հարցերը, իսկ կինոարտոդրողները հատուկ տաղավարներում հանդիսատեսին ծանոթացնում են ազգային կինեմատոգրաֆի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին: