484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Որոշվել է «Եվրատեսիլ-2009» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցների ելույթների կարգը
11:13
13 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Որոշվել է «Եվրատեսիլ-2009» եզրափակչում առաջին տասը մասնակիցների ելույթների կարգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Եզրափակիչ դուրս եկած յուրաքանչյուր մասնակից կազմակերպիչների կողմից պատրաստված հատուկ անոթից մեկական մատրյոշկա հանեց՝ ելույթների ճակատագրական համարներով։

Եզրափակիչ դուրս եկած մասնակիցներից, ում անունները հայտնի դարձան չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում, Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյաններին (Jan-Jan) բաժին հասավ իններորդ համարը, շվեդ օպերային երգչուհի Մալենա Էռնմանին՝ (La Voix ստեղծագործություն) չորրորդ համարը, Իսրայելը ներկայացնող Նոա և Միրա Ավադ դուետը (There Must Be Another Way) ելույթ կունենա երկրորդ համարի տակ, Flor-de-lis պորտուգալական խումբը (Todas As Ruas Do Amor) հանդես կգա 26-րդ համարի տակ, Մալթան ներկայացնող Կայրան (What If We)՝ 14-րդ համարի տակ, Waldo's People ֆիննական դուետը (Lose Control) «Եվրատեսիլ-2009» եզրափակչի բեմում հանդես կգա 24-րդ համարի տակ, Բոսնիան և Հերցոգովինան ներկայացնող Regina խումբը (Bistra Voda)՝ 22-րդ համարի տակ, իսկ Իսլանդիան ներկայացնող Յոհաննան (Is It True?) հանդես կգա յոթերորդ համարի տակ, տասնութերորդը ելույթ կունենա թուրք երգչուհի Հադիսեն (Dum Tek Tek)։

«Եվրատեսիլ-09» երկու կիսաեզրափակիչներում հաղթած 20 մասնակիցներից բացի մայիսի 16-ին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում տեղի ունենալիք եզրափակչին կմասնակցեն նաև դասական «Մեծ քառյակի» երկրների՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի ներկայացուցիչը, ով միանգամից դուրս է եկել եզրափակիչ՝ նախորդ տարի Դիմա Բիլանի հաղթանակի շնորհիվ։

Ռուս երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն եզրափակչում հանդես կգա տասներորդ համարի տակ, իսկ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը Et S'il Fallait Le Faire երգով ելույթ կունենա երրորդ համարի տակ, Alex Swings, Oscar Sings! գերմանական դուետը կկատարի Miss Kiss Kiss Bang երգը 17-րդ համարի տակ, Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեյդը It`s My Time երգը կկատարի 23-րդ համարի տակ, իսկ իսպանուհի Սորայա Արնելասը La noche es para mi ստեղծագործությամբ բեմում կհայտնվի վերջին՝ 25-րդ համարի տակ։

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա հինգշաբթի՝ մայիսի 14-ին, որի արդյունքների համաձայն՝ 19 մասնակիցներից կընտրվեն ևս տասը մասնակիցներ։

Առաջին կիսաեզրափակչին ընդհանուր առմամբ ելույթ են ունեցել 18 մասնակիցներ։ Հաղթանակին հավակնում էին նաև Անդորրան, Շվեյցարիան, Չեխիան, Բուլղարիան, Բելգիան, Բելառուսը, Մակեդոնիան և Մոնտենեգրոն։

Այս տարի ընդունված քվեարկության նոր կանոնների համաձայն՝ եզրափակչի մասնակիցներին ընտրում են հեռուստադիտողները և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները՝ ռուս երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովի գլխավորությամբ։ Ընդ որում հեռուստադիտողները յուրաքանչյուր կիսաեզրափակչում որոշում են եզրափակիչ դուրս եկող ինը կատարողներին SMS-հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով, իսկ եզրափակիչ դուրս եկող տասներորդ մասնակցին ընտրում է ժյուրին։

Այս տարի Ռուսաստանը ներկայացնում է ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն։ Նա կկատարի «Մամո» երգը, որի հեղինակն է նրա պրոդյուսեր, կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։